Փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հմայակ Ա., ծնված 1974 թ.) և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը (վարորդ` Արամ Դ., ծնված 1964 թ.), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անի Ա.-ն (1994 թ.), Ամալյա Գ.-ն (1944 թ.), Սուսաննա Ա.-ն (2006 թ.) և Անգելինա (2019 թ.) Արսեն (1990 թ.), Մանյա (2013 թ.), Ավագ (2015 թ) Ա.-ները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ Անի Ա.-ն (1994 թ.), Անգելինա Ա.-ն (2019 թ.) և Ամալյա Գ.-ն (1944 թ.) մահացել են: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01