Հայաստանյան մի շարք սուպերմարկետներում և խանութներում արդեն մի քանի օր վաճառվում են 14 դրամանոց հավկիթներ։
Հավկիթների՝ ինքնարժեքից ցածր գնով վաճառվելն առաջ է բերում մի շարք հարցեր՝ արդյո՞ք շուկայում արհեստական մոնոպոլիա է ստեղծվում, որի հիման վրա գնային անհավասար մրցակցություն է առաջանում, թե՞ գործ ունենք ժամկետանց հավկիթների հետ, որոնք փորձ է արվում իրացնել ինքնարժեքից ցածր գնով։
Նկատենք, որ գնորդները ևս ունեն մտահոգություններ, որ գուցե վաճառվող էժան հավկիթը ժամկետանց է, որը խանութի նույն տաղավարում վաճառվում է մինչև 50 և ավելի դրամով վաճառվող հավկիթի հետ։
«Սննդամթերքի Անվտանգության տեսչական մարմնի» ղեկավար Գեորգի Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ 14 դրամանոց հավկիթների առկայությունը շուկայում պայմանավորված է սխալ հաշվարկներով և երկրում առկա ձվի գերարտադրությամբ։
«Շուկայում հայտնվել է հիմնականում խոշոր ընկերությունների արտադրանքը, և դա պայմանավորված է սխալ հաշվարկներով, և հիմա, որպեսզի այդ քանակը սպառվի և ժամկետանց չդառնա, ստիպված են վաճառել այդքա էժան՝ անգամ ինքնարժեքից ցածր գնով։ Մենք հետևում ենք, որ շուկայում ժամկետանց և թերմակնշված հավկիթներ չլինեն»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ այս պահին սերտ համագործակցում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ՝ նաև խոշոր ընկերությունների մրցակցային պայմաններին հետևելու համար։
Նշենք, որ այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների համար։
ՏՄՊՊՀ-ն իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հավի ձվի իրացման ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01