Իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի գործընկերներ, Մի քանի պարզաբանում ներկայացնեմ Ա.Ս. Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի փոփոխության և կրկին նախաքննության ավարտ հայտարարելու վերաբերյալ. 1) Ա.Ս. Բաբլոյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, այլ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով մեղադրանքը վերացվել է (ինչպես պնդում էինք դեռևս 2019 թվականի հոկտեմբերին) և մեղադրանքը փոփոխվել է 308-րդ հոդվածով (ավելի մեղմ հանցակազմով է որակվել): 2) Քրեական գործի նյութերում չկա ոչ մի նոր ապացույց և ինչպես նախկինում պնդել էի՝ Ա. Բաբլոյանի դեմ չկա ոչ մի ցուցմունք և քրեական գործում առկա չէ ոչ մի հանգամանք որը կհիմնավորեր քրեական հետապնդման իրավաչափությունը: 3) Մեղադրանքի էությունը կայանում է «Մալբերի» համակարգի և ԱԺ հին կամ նոր կանոնակարգի կիրառման վերաբերյալ: Այսինքն էությունը մեղադրանքի առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական դատավարության հետ, քանի որ «Մալբերի» համակարգը պարտադիր չէր, ունի մի շարք թերություններ (այդ թվում 18:00-ից հետո փաստաթուղթ մուտքագրել հնարավոր չէ): Կիրառելի դրույթի վերաբերյալ՝ ակնհայտ է, որ կիրառելի է ԱԺ նոր կանոնակարգը, ակնհայտ է, որ ՀՔԾ-ն չի կարող հանդիսանալ նորմերի վերջնական մեկնաբանություն տվող մարմին և հենց դա դնել մեղադրանքի հիմքում, ինչպես նաև ակնհայտ է, որ Ա. Բաբլոյանը օրենքի մեկնաբանման հետ առնչություն չունի: 4) Շուրջ 4 ամիս նախաքննության արդյունքում փաստացի հերքվեց և հաստատվեց, որ ԱԺ նախկին նախագահի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունները չեն յուրացվել, մյուս հանգամանքները ևս նույն կերպ հերքվելու են»:
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42