Աֆրոմաերիկացիները հանդիսացել են սոցիալական ցանցերի միջոցով 2016 թվականին ռուսական ապատեղակատվական արշավի առաջնային թիրախը, նշում է ԱՄՆ հետախուզական մարմինների զեկույցը։
ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անցած տարվա զեկույցն ընդգծել է, որ աֆրոամերիկացիների խմբերը ամենաշատն են թիրախավորվել ռուսական ապատեղակատվական քարոզարշավի կողմից 2016 թվականի ընտրությունների ժամանակ:
ԱՄՆ անվտանգության ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ ռուսական հաքերային խմբերը կեղծ տեղեկատվություն պարունակող գրառումներ են տարածել սոցիալական ցանցերում՝ աֆրոամերիկացի ընտրողների կարծիքի վրա ազդելու համար: Նպատակն էր ռասայական ու սոցիալական պառակտվածության միջոցով խարխլել վստահությունը ամերիկյան հասարակությունում:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ Սենատի զեկույցի, Ռուսաստանում տեղակայված Համացանցի ուսումնասիրության գործակալությունը ստեղծել է հազարավոր հաշվեհամարներ Facebook, Twitter, Instagram և You Tube հարթակներում՝ Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու և Դոնալդ Թրամփին աջակցելու համար:
Facebook ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Բիքերթն ընդգծում է, որ ընկերությունը պատրաստ է հակազդել ռուսական հնարավո ներգարվվածությանը 2020 թվականի ընտրությունների ժամանակ: Ընկերության ձեռնարկած միջոցների շարքում է ապատեղակատվություն պարունակող գրառումների տարածման սահմանափակումն ու այլ օգտատերերի տեղեկացումը նյութի կեղծ բնույթի մասին:
Սոցիալական ցանցերի ընկերությունները պնդում են, որ կրկնապատկել են ջանքերը տեղեկատվական անվտանգության ապահովման համար, որը պետք է հայտնաբերի ու շրջանառությունից դուրս բերի կեղծիք պարունակող նյութերը նախքան դրանց տարածումը: Աֆրոամերիկացինետրի հասարակական խմբերն իրենց հերթին պնդում են, որ էլ ավելի ուշադիր կլինեն սոցիալական ցանցերի հրապարակումների հանդեպ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26