«Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»: Խոսքերի հեղինակը Անդրանիկ Օզանյանն է:
Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Ծնվել է 1865 թվականին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյանը դպրոց 1875 1882 թթ. և այնուհետև աշխատել է հոր ատաղձագործություն խանութում։ 1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։

Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղել Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկել է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնել է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելել է Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրել է իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ 1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպել է վաշտ, որը մտել է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերել Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցել է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապել է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպել է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնել Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվել է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղել թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճել ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։
Հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է. «Նա խենթի պես քաջ է»։
1915-1916 թվականներին Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։
1918 թվականի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի,Վանի և Մերձծովյան ուղղություններով անցել են մեծամասշտաբ գործողությունների: Անդրանիկը վիթխարի դեր է խաղել Զանգեզուրի պաշտպանությունում։
Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված է եղել հեռանալ արտասահման։

Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգսհանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվել է հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Նրա գերեզմանի հուշարձանին գրված է՝ «Զորավար Հայոց»։
Զորավար Անդրանիկը իր ռազմական կարիերայի ընթացքում պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։ Անդրանիկի սուրը և պարգևները տեղափոխվել են Հայաստան և հանձվել են Հայաստանի պատմության թանգարանին։

13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01