Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր` փետրվարի 25-ին, Ադրբեջան կատարելիք այցից առաջ Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կողմնակից է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք չենք կարող անուշադրության մատնել Բաշար Ասադի կողմնակիցների սադրանքները Իդլիբում և մեր սահմաններին մոտեցող ներգաղթյալների ալիքը»,-ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Բաշար Ասադի «ռեժիմին» Իդլիբում:
Էրդողանը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 26-ին ռուսական պատվիրակությունը կգա Թուրքիա` քննարկելու իրավիճակն Իդլիբի անվտանգության գոտում: Նախագահը նաև ասել է, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի` քառակողմ գագաթնաժողով կազմակերպելու ամսաթվի շուրջ համաձայնության մասին:
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մենք պայմանավորվել ենք հանդիպել ամենաուշը մարտի 5-ին: Բանակցությունների վայրը կարող է լինել Ստամբուլը կամ Անկարան: Դա նշանակություն չունի: Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կշարունակենք քննարկել Իդլիբի ճանապարհային քարտեզը: Կքննարկենք և կվերացնենք հնարավոր թերությունները»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ բացի Իդլիբի հարցից, Թուրքիան Ռուսաստանի հետ ակտիվ շփումների մեջ է նաև Լիբիայի հարցում:
«Առաջին հերթին պետք է կարգավորել այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում: Այդ թեման մենք քննարկում ենք բարձր մակարդակով: Բացի պարոն Պուտինի հետ երկխոսությունից, սիրիական թեման քննարկում են նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու պաշտպանության նախարարները: Ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում է նաև լիբիական թեման: Խալիֆա Հաֆթարը Արաբական Միացյալ Էմիրությունների դրածոն է: Ցավոք սրտի Ռուսաստանը նույնպես ներկա է Լիբիայում 2500 զինյալներով: Գումարը տրամադրում է Աբու-Դաբին»,-ասել է Էրդողանը:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկու իշխանություն է գործում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ:
Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34