«Դատարանը կլսի կողմերի ամփոփիչ հայտարարությունները մինչև ժամը 14-ը, որից հետո կհեռանա խորհրդակցական սենյակ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հիշեցնենք, որ այսօր շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Նախորդ նիստի ընթացքում նախկին պաշտոնյաների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Մեղադրող կողմն առարկել է դրանց։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր ամփոփիչ ելույթի համար տրամադրված ժամանակում ասաց՝ ավելացնելու ոչինչ չի կա, ինքը պատասխանել է պաշտպանության կողմին։
«Բայց եթե պաշտպանության կողմի մյուս ներկայացուցիչները շարունակելու են հայտարարությունները, կարծում եմ, կարելի է այսօր բացառություն անել և նոր հայտարարություններից հետո մեզ խոսքի հնարավորություն տալ»,-ասաց դատախազը։
Պաշտպանության կողմից խոսքի իրավունք խնդրեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, հիշեցրեց, որ Քր. Օր. 300.1 հոդվածի որոշակիության ու հակասահմանդրական լինելու հարց են բարձրացրել, նաև հիմնավորել են։
«Անկեղծ ասած, մենք ակնկալում էինք, որ դատախազության ներկայացուցիչներն իրենց առարկություններում կանդրադառնան այդ հարցին, մեր կողմից հնչեցրած փաստարկներին, որոշակի մեկնաբանություններ ու գնահատականներ կտան, որ մեզ համար պարզ լինի ու հնարավորություն ընձեռվի՝ հասկանալու հանցակազմի անորոշությունն առկա է միայն պաշտպանական կողմի մոտ, թե՞ նաև մեղադրանքի կողմի մոտ։ Բայց ցավոք մեղադրանքի կողմը դրան որևէ անդրադարձ չկատարեց, և դա ունի ընդամնեը երկու պատճառ»,-նշեց Ալեքսանյանը։
Նրա կարծիքով, պատճառներից մեկն այն է, որ հանցակազմը դատախազության համար խիստ որաշակիացված է, այդ պարագայում խնդրեց հիմնավոում, երկրորդ պատճառն այն է, որ դատախազության համար էլ այդ հանցակազմն անորոշ է։
«Եթե այդպես է, հարգելի դատարան, ապա ասելիք ուղղակի չկա»,-ասաց Գևորգյանի փաստաբանը։
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03