Օգոստոսի 23-ին Կոնգրեսի բյուջետային վարչությունը թարմացված կանխատեսումներ է ստացել: Դրանք վկայում են այն մասին, որ ամերիկյան բյուջեի ծախսերը , պետական պարտքը ու պակասուրդը տարեցտարի անշեղորեն աճում են, հայտնում է The National Interest–ը: ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը 2016 ֆինանսական տարում ավելացել է , ընդ որում ավելի արագ , քան ակնկալվում էր: Բյուջետային վարչությունը ստիպված է եղել իր կանխատեսումը վերանայել միանգամից 50 մլրդ դոլարով՝ մարտին կանխատեսվող 540 մլրդ դոլարը թարմացված փաստաթղթում արդեն 590 մլրդ դոլարի է հասել: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահեցնում է, որ պակասուրդը այլևս խնդիր չէ, գրված է հոդվածում: Այսպիսով, բյուջեի պակասուրդը 2015-ի համեմատ կաճի 150 մլրդ դոլարով (կամ 35 տոկոսով): Դա 2009-ից սկսած ամենամեծ աճն է: Կոնգրեսի բյուջետային վարչության գնահատականով արդեն 2024-ին դեֆիցիտը կհասնի տրիլիոն դոլարի, հայտնում է պարբերականը: Դեֆիցիտի աճը կանդրադառնա նաեւԱՄՆ դաշնային պարտքի վրա, որը ինչպես ակնկալվում է, 10 տարվա ընթացքում կաճի մինչեւ 28 տրիլիոն դոլար: Դա գրեթե եռակի շատ է, քան 2009-ին, երբ Օբաման սկսել է պաշտոնավարությունը: Այսօր այդ ցուցանիշը կազմում է 19 տրիլիոն դոլար: Ավելին, ԱՄՆ պետական պարտքը շարունակելու է աճել՝ 10 տարվա ընթացքում այն կհասնի ԱՄՆ ՀՆԱ 86 տոկոսի:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55