Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը, անդրադառնալով Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է, որ թուրքական զինուժը Լիբիայում 2 զոհ ունի:
Մինչ այդ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել էր Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը և նշել, որ վերջինս թուրք ժողովրդի շահերի համար Պուտինին է լսում, փոխանակ լսի երկրի ընդդիմությանը:
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում ընդդիմությունը: Կարող եմ թվով էլ նշել (Լիբիայում թուրքական կորուստների մասին –Էրմենիհաբեր): Պարոն Քեմալը եկել, մեզ խելք է ուզում սովորեցնել: Արդեն հայտարարեցի տվյալները: Ի՞նչ է անելու դրանք պարոն Քեմալը»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր թուրքական զինուժի կորուստների վերաբերյալ, սակայն հստակ թիվ չէր նշել: Նա պնդել էր, որ թուրքական զինուժը Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման հետ միասին Լիբիայի ազգային բանակի շուրջ 100 զինվորի է սպանել:
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին»:
Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարի ժամկետով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26