Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել կանանցից, որոնք ավելի վաղ նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ, նրանց պատճառած ցավի համար: Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը՝ վկայակոչելով տենորի հայտարարությունը: «Հիմա ես հասկանում եմ, որ այդ կանանցից ոմանք կարող էին վախենալ ազնվորեն պարզաբանում կատարել, քանի որ նրանք մտահոգություն ունեին, որ դա կարող է ազդել իրենց կարիերայի վրա»,- նշել է երգիչը: Նա նաեւ հավաստիացրել է, որ պատրաստ է ստանձնել վերջին ամիսներին հնչած մեղադրանքների «ամբողջ պատասխանատվությունը»: «Չնայած եւ դա իմ մտադրությունը չի եղել, ոչ ոք եւ երբեք իրեն չպետք է այդպես զգա»,- հստակեցրել է Դոմինգոն՝ պարզաբանելով, որ «վերջին ամիսներին ժամանակ է հատկացրել» մեղադրանքներից յուրաքանչյուրի վերլուծությանը: Երգիչն այս կապակցությամբ նշել է, որ հույս ունի ջանքեր ներդնել, որպեսզի «ոչ մեկը ստիպված չլինի անցնել դրա միջով»: Անցյալ տարվա օգոստոսին ամերիկյան Associated Press գործակալությունը պնդել էր, որ 9 կանայք Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Նշված դեպքերն իբր տեղի էին ունեցել 1980-ական թվականների վերջից տարբեր ժամանակներ, այդ թվում՝ ԱՄՆ տարածքում: Մասնավորապես՝ 3 կին հավաստիացրել են, որ Դոմինգոն փորձել է իրենց համբուրել: AP-ն սեպտեմբերին հայտնել էր, որ տենորին ոտնձգությունների մեջ մեղադրել են եւս 11 կանայք: Նրանց թվում է ամերիկացի երգչուհի Անջելա Թյորներ Ուիլսոնը, որը պնդել է, որ Դոմինգոյի կողմից ոտնձգությունների է ենթարկվել 1999-2000 թվականներին Վաշինգտոնի ազգային օպերայում աշխատելու ժամանակ: Ինքը՝ 79-ամյա Դոմինգոն սկզբում շեշտում էր, որ «30-ամյա վաղեմության մեղադրանքները չներկայացած անձանց կողմից չափազանց վշտացնող են»: Նրա խոսքով՝ ինքը ինտիմ հարաբերություն է հաստատել միայն փոխադարձ համաձայնությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01