Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախաձեռնությունը, նույնպես կարևորեց նմանօրինակ հանդիպումները Հայաստանի օրենսդիր մարմնի և եկեղեցականների միջև՝ վստահություն հայտնելով, որ դրանք կունենան իրենց դրական նպաստը փոխադարձ ճանաչողության հարցում: Վեհափառն ընդգծեց, որ նման հանդիպումներն ու զրույցները միանշանակ ծառայելու են ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց պատգամավորների կարևոր առաքելությանը և նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝ օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջև հառնած մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։
Հայցելով Երկնավորի օգնականությունը ԱԺ պատգամավորներին կարևոր այդ հանձնառության մեջ՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը:
Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ օրենսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրության նույն ոգին և առաջնորդվում են նույն գիտակցությամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զորեղ, ժողովրդի կյանքը՝ բարօր:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայրենի կյանքը հուզող զանազան երևույթների, Հայոց Եկեղեցու առաքելության և հովվական, կրթական և սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարևորություն ընծայվեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01