2018թ-ին ԵՄ-անդամ բոլոր երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է 30 տոկոսով. 2017թ-ին ԵՄ-ում ապաստան է հայցել Հայաստանի 6800 քաղաքացի, 2018թ.-ին՝ 4800 քաղաքացի։ Նախորդ տավա 11 ամսվա տվյալները ցույց են տալիս, որ 2019թ-ին ապաստան հայցողների թիվը չի անցնի 3400-ը։ Այս մասին այսօր հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
Այս տվյալները, ըստ Եղոյանի հուսադրող են, որ ԵՄ-ն շուտով կտա համաձայնությունը՝ Հայաստանի հետ վիզաների ազատակացման երկխոսության մեկնարկի համար։
«2 տարի անընդմեջ 30-ական տոկոս նվազել է Եվրամիությունում ապաստան հայցողների թիվը»,-ասաց Եղոյանը, հավելելով, որ շրջագայողների թիվը չի փոխել, ավելին, բազմակի վիզաների թիվն աճել է 8 տոկոսով։
Վիզաների ազատականացման թեման Եղոյանն ավարտեց, ինչպես ինքն ասաց, պոետիկ. «Այս թվերը ցույց են տալիս, որ Եվրոպան ոչ թե կանգառ է կամ ապաստան, այլ Եվրոպան ճանապարհ է կամ ուղի, որով մենք բոլորս գնում ենք»։
Նշենք, որ այսօր խորհրդարանական լսումների ժամանակ այս թեմային անդրադարձել էր նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ասելով, որ վիզաների ազատականացման համար անհրաժեշտ է ԵՄ 27 անդամների համաձայնությունն ու հույս հայտնել, որ այն շուտով կլինի։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01