Հարավային Կորեայի Ազգային ժողովը (խորհրդարան) օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է YTN հեռուստաալիքը։ Այժմ դիմակների եւ ախտահանող միջոցների դեֆիցիտի առաջացման դեպքում կառավարությունը կարող է արգելք դնել այդ ապրանքների արտահանման վրա, ինչպես նաեւ կասեցնել անհանգիստ համաճարակաբանական իրադրությամբ երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կորեայի Հանրապետության տարածք: Բացի այդ, օրենքը հիմք է դրել վարակի ախտանիշներով այն անձանց նկատմամբ պատժի խստացման համար, որոնք հրաժարվում են կարանտինի ենթարկվելուց: Նաեւ այն նախատեսում է քաղաքացիների հարկադրական հետազոտություն՝ բժշկական զննությունից նրանց հրաժարվելու դեպքում: Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների կազմակերպության վերջին տվյալների համաձայն, Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք: Եվս մեկ մարդ մահացել է: Այդպիսով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1261-ի, մահացել է 12 մարդ: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Տեգու քաղաքում եւ հարեւան Քյոնսան-Պուկտո նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44