2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած երկու վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի անչափահաս բնակիչը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը նշված մարմնական վնասվածքներն ստացել է 2020թ փետրվարի 22-ին՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում մի խումբ երիտասարդների միջև անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է՝ կրկին անչափահաս:
Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44