Փետրվարի 27-ին նշվում է Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրը կամ ՀԿ-ների համաշխարհային օրը (World NGO Day), հայտնում է Calend-ը։ Տոնի առաջացման պատմությունը կապված է 1992թ․ Կոպենհագենում հիմնադրված «Բալթիկ ծովի պետությունների խորհուրդ» միջազգային կազմակերպության գործունեության հետ։ 2010թ․ Բալթիկ ծովի ՀԿ համաժողովում, որն անցկացվում էր Վիլնյուսում, հնչեց այս օրը հիմնադրելու գաղափար, որը պետք է հիշեցում դառնա քաղաքացիական հասարակության կառուցման, քաղաքացիների իրվունքների եւ շահերի պաշտպանության, դժվար իրավիճակում հայտնված երկրների եւ քաղաքացիների աջակցության գործում հասարակական կազմակերպությունների դերի մասին։ ՀԿ-ների օրվա հիմնադրման նախաձեռնությունը պատկանում է Մարցիս Լիորս Սկադմանիսին, որը լինելով ուսանող եւ ուսումնասիրելով իրավունք, գիտակցել է քաղաքացիական հասարակության մեջ հասարակական կազմակերպությունների դերը։ Գաղափարը աջակցություն է գտել «Լատվիական քաղաքացիական դաշինք» ՀԿ-ի կողմից, այնուհետեւ քննարկման թեմա է դարձել «Բալթյան տարածաշրջանի երկրներ» ՀԿ-ի համաժողովում։ Ավանդաբար Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրը նշվում է համաժողովների, ֆորումների, ցուցահանդեսներ եւ այլ միջոցառումների անցկացմամբ, որոնց ժամանակ քննարկվում են քաղաքացիակա ն հասարակության կառուցման գործում հասարակական կազմակերխությունների խնդիրները եւ ընդգծվում ձեռքբերումները, քաղաքացիական նախաձեռնությունների առաջընթացը, որպես ՄԱԿ-ի կողմից հռչակված Կայուն զարգացման ծրագրի մի մաս։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01