Նորվեգիայի հյուսիսում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտին: Ինստիտուտի ներկայացուցիչները կոչ են արել չծայրահեղացնել իրավիճակը և բացատրել են, որ այն մարդը, որի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, իրեն լավ է զգում, սակայն շարունակում է մնալ տնային կարանտինի պայմաններում: Վարակվածի սեռն ու տարիքը չի նշվում: «Այսօր (փետրվարի 26-ին) անցկացված թեստը թույլ դրական արդյունք է ցույց տալիս, նախորդ անալիզի պատասխանը բացասական էր եղել: Թեստի պատասխանը կորոնավիրուսի հետքեր է ցույց տալիս»,- տեղեկացրել է Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտի ինֆեկցիոն պաշտպանության և արտակարգ իրավիճակներին պատրաստության բաժնի ղեկավար Լինե Վոլդը: Ինստիտուտի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Նորվեգիայի բնակիչներից ընդհանուր առմամբ վերցվել է շուրջ 100 անալիզ, որոնցից միայն մեկն է դրական արդյունք ցույց տվել: Իտալիայի հյուսիսից Նորվեգիա վերադարձած 5 անձինք նույնպես անալիզներ են հանձնել և սպասում են պատասխաններին, նրանք գտնվում են կարանտինում: Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26