Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնել է թագավորության ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կառավարությունը, մասնավորապես, կարգադրել է կասեցնել ումրա՝ փոքր հաջ անցկացնելու նպատակով անձանց մուտքը երկիր, որը մուսուլմաններն անցկացնում են ցանկացած ժամանակ՝ բացառությամբ մեծ հաջի ամսվա:
Դրանից բացի, ժամանակավորապես արգելվել է թագավորություն այն պետություններից զբոսաշրջիկների այցելությունը, որոնց տարածքում «գրանցվել է Սաուդյան Արաբիայի առողջապահության մարմինների չափանիշներին համապատասխանող կորոնավիրուսի բռնկում»: Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել նաեւ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունների բնակիչների կողմից երկիր մուտք գործելու համար անձնագրի փոխարեն անձը հաստատող ազգային վկայականների օգտագործման վրա: Գերատեսչությունից ընդգծել են վիրուսի դեմ պայքարում երկրների եւ միջազգային կազմակերպությունների, առանձնապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու պատրաստակամության մասին:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) առաջացրած հիվանդությունը բռնկվել է Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 մլն բնակչությամբ Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ բնորոշելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 42 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Չինաստանի իշխանությունները երկրում գրանցել են մահվան 2715 դեպք, առողջացել է ավելի քան 29,7 հազար մարդ, վիրուսի տարածման ամբողջ ընթացքում վարակվածների թիվն անցել է 78 հազարից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26