Թուրքիան որպես Իդլիբում իրավիճակի սրման արձագանք դիտարկում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռազմանավերի համար փակելու հնարավորությունը, ինչպես նաեւ կարող է հետաձգել ռուսական Ս-400 համակարգերի տեղակայումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Տեղեկությունների համաձայն՝ նեղուցները փակելու մասին որոշումը կարող է ընդունվել նեղուցների ռեժիմի մասին 1936 թվականի Մոնթրյոյի կոնվենցիայի 20-րդ եւ 21-րդ հոդվածների հիմա վրա, որոնք Անկարային նման իրավունք են տալիս, եթե Թուրքիան համարի, որ «գտնվում է անմիջական ռազմական վտանգավորության սպառնալիքի տակ»: Դրանից բացի, թուրքական կողմը կարող է հետաձգել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը, որը նախկինում նախատեսված էր ապրիլին, նշում են թուրքական լրատվամիջոցները: Պետական դումայի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինն իր հերթին հույս է հայտնել, որ Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի սրման հետ կապված ծայրահեղ միջոցների չի դիմի, ինչպիսին է ռուսական ռազմանավերի համար Բոսֆորի եւ Դարդանելի փակումը: Նա չի բացառել, որ «Բոսֆորում ինչ-որ պարեկում կլինի», բայց դրա հետ մեկտեղ հույս է հայտնել, որ «համենայնդեպս, ծայրահեղ միջոցների չեն հասնի»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը, որի մեջ մտնում են դաշինքի բոլոր 29 դաշնակիցների դեսպանները, Թուրքիայի խնդրանքով ուրբաթ հավաքվելու է Սիրիայում իրավիճակի քննարկման համար: Վաշինգտոնյան պայմանագրի համաձայն՝ ՆԱՏՕ-ի ցանկացած դաշնակից կարող է հայցել Խորհրդի խորհրդատվությունը, երբ, նրանցից ցանկացածի կարծիքով, «սպառնալիքի տակ են իր տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»: Փետրվարի 28-ին ավելի վաղ թուրք պաշտոնյաները հայտնել էին, որ Իդլիբում սիրիական ավիահարվածը հանգեցրել է 33 թուրք զինվորների զոհվելուն: Դրանից հետո Անկարան պատասխան հարվածներ էր հասցրել շրջանում Սիրիայի բանակի դիրքերին: ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել էր, որ Իդլիբում սիրիական բանակի կրակի տակ են հայտնվել թուրքական այն ստորաբաժանումները, որոնք հայտնվել են ահաբեկիչների ջոկատների մարտական շարքերում: Անկարան չի նախազգուշացրել միջադեպի շրջանում իր ուժերի գտնվելու մասին, նշել են ռազմական գերատեսչությունից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26