Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Մենք արդեն բավական երկար ժամանակ ենք այս թեմայի շուրջ աշխատում և ուսումնասիրել ենք աշխարհում գոյություն ունեցող փորձը, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանում: Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, որտեղ լայնորեն կիրառում են կենսավառելիք կենցաղային պայմաններում, մասնավորապես՝ ջեռուցման նպատակով օգտագործելու մեթոդը: Եվ այս հարցերի քննարկման համատեքստում է, որ ինձ համար գոնե զարմանալի կերպով իմացա, որ բավական տարածված պրակտիկա է նաև Եվրոպայում, այսինքն՝ զարգացած երկրներում, ընդհուպ Մեծ յոթնյակի անդամ հանդիսացող երկրներում: Պարզաբանենք, թե ինչի մասին է խոսքը՝ այն մասին, որ հիմա մեզ արդեն հայտնի ջեռուցման կաթսաները կամ այդ պարամետրերին համապատասխանող կաթսաներն օգտագործվում են ոչ թե բնական գազով կամ հեղուկ վառելիքով, այլ կենսավառելիքով: Տվյալ դեպքում կենսավառելիք ասելով նկատի ունենք բրիկետները, պելետները: Իհարկե, պելետների և բրիկետների օգտագործման այլ մեթոդներ էլ կան, և այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչ եզրակացությունների ենք հանգել և ինչքանով ենք հավանական համարում Հայաստանում այդ մեթոդի կիրառելիությունը: Հիմնականում մեթոդի կիրառելիություն ասելով նկատի է առնվում դրա շուկայական մրցակցությունը մինչ այժմ մեր ունեցած մյուս մեթոդների նկատմամբ: Համենայն դեպս, եթե պարզվի, որ այսօր գազով աշխատող և ջեռուցման նպատակով օգտագործվող կաթսաները կամ այդ համակարգերը կարելի է նաև այս տարբերակով օգտագործել, և դա մեր քաղաքացիների համար կլինի առնվազն նույնքան մատչելի, որքան այսօր գոյություն ունեցող տարբերակները, բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար»: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հեռանկարների ուսումնասիրման ուղղությամբ կատարված նախնական աշխատանքներին: Նա ներկայացրել է համեմատական վերլուծություն կենսավառելիքի՝ բրիկետային և պելետային վառելիքի արտադրության տեխնոլոգիաների, հիմնական առավելությունների, արժեք/ջերմատվություն հարաբերակցության, այլ տեսակի վառելիքի հետ համատեղելիության/փոխարինելության, արտադրության համար անհրաժեշտ հումքային պաշարների վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ կենսավառելիքի շուկայի զարգացումը կարևոր փոփոխություն կարող է լինել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքակիրթ ջեռուցման համակարգի զարգացման, ապօրինի անտառահատումների և բուսածածկ տարածքների հրդեհների նվազեցման, բնակչության ջեռուցման կարիքների ապահովման, աշխատատեղերի ստեղծման և էներգետիկ անվտանգության առումով: Նա նշել է, որ ծրագրի իրականացվելիության և ֆինանսական գնահատականի ամբողջական ուսումնասիրությունը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել Հայաստանում բրիկետների և պելետների կիրառելիության, արտադրող-սպառող գործուն շղթայի ձևավորման հնարավորությունները, շահավետ բիզնես մոդելների տարբերակները, պետական ներգրավվածության մեխանիզմները և այլ հարցեր: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ հետագա անելիքների շրջանակում յուրաքանչյուրն իր մասով մշակել առաջարկությունների փաթեթ քննարկված հարցերի վերաբերյալ և ներկայացնել դրանք ծրագրի ամբողջական գնահատականի հետ մեկտեղ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01