«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը, սակայն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեց նման որոշումը: «Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետեւ մենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, եւ հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան»,- նկատեց նա: Խունդկարյանից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց՝ ինչու նա չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին: Ընդհանուր Ժողովը բաղկացած է բոլոր դատավորներից եւ ճկուն մարմին չէ, որ անընդհատ 230-ին հավաքես, որեւէ հարց քննարկես: Դրա համար գոնե պետք է օրակարգ ձեւավորես: Դուք պատկերացրեք այս ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին անընդհատ աշխատանքից կտրել բերել որեւէ հարցի քննարկման ժամանակ ու դա անընդհատ անել. դա շատ խնդրահարույց է : Մենք հիմա ունենք հավաքված օրակարգ»,- հավելեց նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44