«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս մինչեւ հանրաքվեի մասին որոշման ընդունումը «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ իշխանությունները ոչ միայն կենաց-մահու կռիվ են տալու ՍԴ յոթ դատավորներից ազատվելու համար, այլեւ արդեն իսկ սկսել են ՍԴ ապագա դատավորների թեկնածուների «քասթինգը»: Հիմա արդեն, երբ իշխանությունները ահռելի ֆինանսական ռեսուրսներ են ներդնում հանրաքվեի համար, սկսել են կոնկրետ մի քանի անուններ շրջանառվել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ակտիվորեն շրջանառվում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, ԱԺ «իմքայլական» պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունները: Եթե գումարենք ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած, ութ ամիս աշխատանքի չգնացած, բայց բարձր աշխատավարձ ու պարգեւավճարներ ստացած Վահե Գրիգորյանին, ապա վերոնշյալ սցենարի դեպքում ԱԺ 9 դատավորներից առնվազն 3-4ը լինելու են ընդգծված լեւոնտերպետրոսյանականներ: Ինչու առնվազն, որովհետեւ մեր աղբյուրները պնդում են, որ շրջանառվող այլ անունների մեջ եւս նշմարվում են այս թիմի անդամներ: Սակայն բանն այն է, որ հենց «Իմ քայլը» խմբակցության եւ ընդհանրապես ՔՊ ներսում, մեղմ ասած, միանշանակ չեն վերաբերվում նշված թեկնածուներին, հատկապես Եգորյանին ու Ջհանգիրյանին: Նրանք կարծում են, որ Վահե Գրիգորյանին հազիվ են «մարսում», գոնե մյուսները պետք է որքան հնարավոր է ապաքաղաքականացված մասնագետներ լինեն: Իշխանության վերին էշելոններում, սակայն, մեր տեղեկություններով, հանգստացրել են «շարքերին»՝ ասելով, որ դեռ որեւէ որոշում չկա, քանի որ նախ՝ հանրաքվեի արդյունքները շատ անորոշ են, հետո՝ եթե նույնիսկ «Այո»-ն հաղթի, վստահելի, հավատարիմ, անվերապահ կատարող մարդիկ են պետք լինելու ՍԴ-ում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55