«Սուր շնչառական վարակն (ՍՇՎ) աշխարհում հանդիպող ամենատարածված հիվանդություններից է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, ՍՇՎ-ն ներառում է ամբողջ շնչառական համակարգը՝ քթից մինչև թոք, և զգալի մաս են վիրուսային վարակները։ Աշխարհում հայտնի 300-ից ավելի վիրուսների մոտ 50 տոկոսը առաջացնում է շնչառական վարակներ։
«ՍՎՇ-ի մեջ են մտնում նաև մրսածությունը, հարբուխը, գրիպը, ադենովիրուսը և այլն։ Այս հիվադությունները հարուցող վիրուսի աղբյուրը մարդիկ և կենդանիներն են։ Փոխանցման հիմնական ճանապարհը օդակաթիլայինն է, այսինքն՝ հազի կամ փռշտոցի միջոցով վարակը կարող է փոխանցվել։ Բացի դրանից, ձեռքի միջոցով էլ կարող է վարակը փոխանցվել, դա է պատճառը, որ հորդորում են՝ ձեռքով չտրորել աչքերը, քիթն ու բերանը»,-ասաց մանկաբույժը։
Մարտիրոսյանի խոսքով ՍՇՎ-ների հիմնական նախանշաններն են դողը, սարսուռը, ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը. «Ամեն վիրուս ունի իր առանձնահատկությունը։ Օրինակ, պարագրիպի գրիպից թեթև է, բայց տևողությամբ ավելի երկար է, կարող է երեխաների մոտ առաջացնել շնչահեղձություն»։
Մասնագետն ասում է՝ պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ դպրոցում կամ մանկապարտեզում վարակված երեխա է լինում։ Հիվանդությունը կանխարգելելու համար պետք է խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։
«Հասարակությունում, որտեղ կա գրիպի տարածման որոշակի տոկոս, պետք է խուսափել մարդաշատ վայրեր գնալուց, հանդիպումներից և այլն։ Այդ դեպքում վիրուսն արագորեն չի տարածվի։ Վիրուսի համար տարածման լավագույն տարածքը մարդաշատ վայրն է, երբ վարակված մարդու արտաշնչած օդը շնչում են մի քանի այլ մարդիկ»,-ասաց մանկաբույժը, ապա հավելեց՝ բժշկական դիմակները դրսում չեն կարող օգնել, քանի որ բաց տարածությունում բժշկական դիմակ կրելով, առողջ մարդը չի կանխում հիվանդությունը։
Ըստ նրա, հիվանդը պետք է բժշկական դիմակ կրի, որ իր արտաշնչած օդից դուրս եկող վիրուսի մասնկիները նստեն դիմակի ներսի շերտին։ Մասնագետը հիշեցնում է՝ առնվազն 3-4 ժամը մեկ պետք է փոխել բժշկական դիմակները։
«Պետք է ձեռքերը հաճախակի լվանալ՝ օճառով, ալկոգելով։ Պետք է հազալու և փռշտալու հիգենան պահել՝ քիթն ու բերանը փակել արմունկով կամ ձեռքով։ Փռշտալիս չպետք է քթանցքները սեղմելով փակել, այդ դեպքում վիրուսը ներս է գնում, դուրս գալու փոխարեն։ Կարևոր է նաև սենյակը օրվա մեջ մի քանի անգամ օդափոխելը։ Արևը ևս արդյունավետ միջոց է։ Հայտնի է, որ կորոնավիրուսը արևի ճառագայթներից մի քանի րոպեում վերանում է։ Վիրուսը 26-27 ջերմաստիճանի պայմաններում վերանում է՝ արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ։ Ուստի ինչքան արևի տակ մարդ գտնվի և պահպանի հիգենան, այդքան վիրուսից զերծ կմնա»,- ասաց Մարտիրոսյանը։
Մասնագետը հորդորեց՝ հիվանդին պահել առանձին սենյակում, օդափոխել այն, հատակն առավոտյան և երեկոյան խոնավ շորով մաքրել, քանի որ խոնավությունն էլ է նպաստում վիրուսի չեզոքացմանը։
Հարցին՝ ինչպես է ստացվում, որ հարևան երկրներում գրանցվում է կորոնավիրուս, իսկ Հայաստանում ոչ, բժիշկը կատակելով պատասխանեց՝ Աստծո պահած ազգ ենք, ապա շարունակեց. «15-20 օր է կորոնավիրուսի գաղտնի շրջանը, և բացարձակ իզոլացում շրջապատող աշխարհից չկա։ Տարբեր տարիների ԱՄՆ-ում գրիպից 10 հազարից անցնող մահվան դեպքեր են գրանցվում»։
Բժիշկը նաև նշեց, գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել։ Հենց այդ ջերմության ազդեցության տակ արդեն վիրուսները վերանում են։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01