Ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ բարերար Լորեն Փաուել Ջոբսը, մտադիր չէ երեխաներին ժառանգել բազմամիլիարդանոց կարողությունը, որը նրան է հասել ամուսնու մահից հետո: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին վերջինս հայտնել է The New York Times-ին տված հարցազրույցում: Փաուել Ջոբսի կարծիքով՝ ճիշտ չէ հսկայական հարստություն կուտակել մեկ ընտանիքի ձեռքում, ինչպես արել են Ռոքֆելլերները 19-րդ դարում: Իր կարողությունը նա ժառանգել է ամուսնուց, որը նույնպես իր առաջ հարստանալու խնդիր չէր դրել: Այժմ նրա խոսքով՝ ինքը բարեգործական աշխատանքի միջոցով փորձում է տնօրինել կարողությունն այնպես, որ այն հնարավորինս շատ օգուտ բերի անապահով մարդկանց: «Եթե ես բավականին երկար ապրեմ, այդ կարողությունը կավարտվի իմ կյանքի հետ միասին»,- ասել է Ջոբսի այրին՝ հավելելով, որ իր երեխաները տեղյակ են իրենց հոր ժառանգության նկատմամբ իր վերաբերմունքի մասին: 2004-ին Լորեն Փաուել Ջոբսը հիմնադրել է Emerson Collective բարեգործական կազմակերպությունը, որը գումար է ներդնում մշակութային և կրթական ծրագրերում: Ջոբսի մահից հետո նա ավելի շատ գումար է նվիրաբերել հիմնադրամին: Bloomberg-ի՝ միլիարդատերերի վարկանշային աղյուսակի տվյալների համաձայն՝ ներկա պահին Լորեն Փաուել Ջոբսի կարողությունը կազմում է մոտ 24 մլրդ դոլար: Նա զաղեցնում է 38-րդ հորիզոնականը մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Ջոբսի հետ նա երեք երեխա է ունեցել՝ որդի Ռիդը և դուստրեր Էրինն ու Եվան:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34