Մարտի 5-ին Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Իդլիբի հարցի շուրջ: Այն կկայանա Իդլիբի ռազմական բախումների ֆոնի ներքո, այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Իրադրությունը Սիրիայի Իդլիբի շրջանում շարունակում է մնալ լարված: Սիրիայի հյուսիսային այս շրջանն Ասադին ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքն է: Թուրքիան և Ռուսաստանը անուղղակիորեն բախվում են այստեղ, քանի որ ռուսական կողմն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին, իսկ Թուրքիան՝ ընդդիմադիր զինյալներին:
Ըստ որոշ աղբյուրների, սիրիական կառավարական ուժերին հաջողվել է վերացնել թուրքական անօդաչու սարք, իսկ թուրքական բանակին` խոցել երկու սիրիկան ռազմական ինքնաթիռ: Կողմերը բախումներում լայնորեն օգտագործում են հրթիռներ և ծանր հրետանի:
Նախօրեին Անկարան կոչ է արել Մոսկվային դադարեցնել աջակցությունը Դամասկոսին: Կրեմլը, սակայն, հայտարարում է, որ իր դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, և որ Մոսկվան ցանկանում է կյանքի կոչել նախկինում կնքված ռուս-թուրքական պայմանագիրն Իդլիբի հարցում:
Իրադրությունը ծայրաստիճան լարվեց անցած շաբաթ, երբ սիրիական կառավարական ուժերի ռմբակոծության արդյունքում ընդդիմադիր զինյալների հետ մեկտեղ սպանվեցին 34 թուրք զինծառայողներ: Թուրքիան պատասխանեց անօդաչու սարքերի միջոցով հրթիռակոծմամբ, որին զոհ գնացին 19 սիրիացի զինվորարականներ: Դեռևս պարզ չէ, թե որքան հեռու է պատրաստ գնալ Մոսկվան Թուրքիայի հետ հանուն Ասադի:
Նախագահ Պուտինը երկուշաբթի օրը տված հարցազրույցում ընդգծել է, որ ռուսական կողմը չի ցանկանում որևէ մեկի հետ պատերազմել: Սակայն ՌԴ նախագահը շեշտում է, որ Մոսկվան պատրաստվում է ստեղծել համապատասախան պայմաններ, որպեսզի այլ երկրներ ևս չցանկանան պատերազմել Ռուսաստանի դեմ:
Իդլիբի իրավիճակն ու ընդհանուր Սիրիայի շուրջ ստեղծված կացությունը Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդների մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգի գլխավոր հարցերն են: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, կողմերը չեն ցանկանում գնալ ուղիղ բախման:
Ըստ որոշ կարծիքների, թուրքական զինվորականներին սպանած հրթիռակածությունն իրականացրել են ռուսական ուժերը՝ հաշվի առնելով Դամասկոսի տեխնիկական միջոցների սահմանափակումը, սակայն այն փաստը, որ Անկարան այս հարցում մեղադրել է Ասադին, վկայակոչում է լայնածավալ պատերազմի ցածր հավանականության մասին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26