Այստեղ շեշտում ենք «բազմազավակ ընտանիք» եզրույթը, բայց կարող է զարմանաք, ամեն մեկդ տարբեր բան եք հասկանում «բազմազավակ ընտանիք» ասելով, որովհետև նման եզրույթ սահմանված չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծին, որի զեկուցողն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:
«Մենք չունենք օրենք, թե որն է բազմազավակ ընտանիքը՝ երեք և ավելի՞, թե չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, քանի որ այդ օրենքը ամիսներով, նաև տարիներով դրված է դարակներում: Ես պնդում եմ, պարո՛ն Ուդումյան, նաև փոխանցեք նախարարություն, որ դուք ունեք երեք ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը բերելու ԱԺ, այլապես դա կանենք մենք: Ինչո՞ւ եմ այս տոնով խոսում, քանի որ շատ լավ է վճարները անելը, խրախուսելը, բայց դա միակ միջոցը չէ, ավելին` դա ամենևին հենց այն միջոցը չէ, որը խրախուսում է բազմազավակ ընտանիքներին, կամ ընդհանրապես ծնելիությունը, որը, ըստ էության, այսօր արդեն կատաստրոֆիկ ծանր վիճակում է և առաջին անգամ Լոռու մարզում պոպուլյացիա է գրանցվել»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը նշեց, որ ժողովրդագրական ազդեցությունը բարելավելու համար հինգ կոմպոնենտ կա՝ բնակարան, կրթություն, բժշկություն, դրամական աջակցություն և աշխատանք։ Եվ այս հինգ կոմպոնենտները պետք է արտացոլված լինեն «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքում, այլապես ժողովրդագրական որևէ խնդիր չենք լուծելու: «Քանի դեռ այդ օրենքը չունենք, համակարգված լուծում չենք տվել այդ հարցին, մնացած ամեն բան կենացի պես է հնչելու»,-ասաց նա և նշեց, որ այդ օրենքի ընդունման պահը հասունացել է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը, որի զեկուցողն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:
Նախագծով առաջարկվում ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ: «Այս պահին ունենք ինը ընտանիքներ, որոնք ստացել են Ծնողական փառքի մեդալ: Մեդալին արժանանալու հիմնական երկու պայմանն են՝ վեց և ավելի երեխայի առկայությունը և ընտանիքի մասին դրական ձևավորված կարծիքը: Այս ընտանիքների համար Կառավարությունն առաջարկում է ամսական պատվովճար սահմանել 40 հազարի չափով»,-ներկայացրել է փոխնախարար Ուդումյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01