Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram սոցիալական կայքի իր պաշտոնական էջում ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է հայազգի ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանին:
«Շնորհավորում եմ մեր հարազատ եղբայր Արթուր Ջանիբեկյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Նրան երկար տարիներ գիտեմ՝ որպես պարկեշտ ու ազնիվ մարդ, որն առանձնանում է խելքով, կրթվածությամբ և կազմակերպչական կարողություններով: Արթուր Օթարիևիչին ցանկանում եմ ամուր առողջություն, հաջողություններ»,- գրել է Կադիրովը` նշելով, որ Ջանիբեկյանի տաղանդն ու կարողություններն արտահայտվում են իր կատարած ամեն գործում:
Չեչնիայի ղեկավարի շնորհավորանքին են միացել նաև նրա հետևորդները, որոնք նշել են, որ սիրում են Comedy Club հեռուստաշոուն:
Արթուր Ջանիբեկյանը ծնվել է Երևանում՜ 1976 թվականի փետրվարի 29-ին: 1994 թվականին դարձել է «Նոր հայեր» ՈՒՀԱ թիմի հիմնադիր անդամներից մեկը: Ակումբի կազմում 1997 թվականին դարձել է բարձրագույն առաջնության չեմպիոն: 2003 թվականին Ջանիբեկյանն ընկերների հետ հիմնել է Ռուսաստանում ամենախոշոր Comedy Club հեռուստատեսային հումորային ծագիրը, 2007 թվականին` Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնը: Այժմ նա զբաղեցնում է «Գազպրոմ մեդիա՝ ժամանցային հեռուստատեսություն» կառույցի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26