Երբ մենք տեղափոխվեցինք Արցախի Ռև գյուղ, այդ գյուղում հայտնվեցին մարդիկ, որոնք ցանկանում էին, ենթադրում եմ, որ հանձնարարական էին ստացել, ամեն կերպ մեզ խոչընդոտել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց Ադեկվատ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:
Նրա խոսքով, խոչընդոտելու ալիքը շատ արագ մարեց և մարդիկ շատ արագ հասկացան, որ Ադեկվատ միաբանության այնտեղ գտնվելը ժամանակավոր չէ և մեր դեմ պայքարելու համար բավականին ռեսուրս կպահանջվի:
«Այդ ալիքը մարեց ու սկսվեց այլ ալիք. ոմանց թվաց, որ մենք այնտեղ ենք ներքաղաքական պրոցեսներում խառնվելու համար և մեզ չեզոքացնելու համար սկսեցին միջոցներ ձեռնարկել: Այնուհետև մեզ չեզոքացնելու մարտավարությունը փոխվեց և փորձ էր արվում մեզ տեղեկատվական կամ քաղաքական պայքարում որպես սադրանքի միջոց օգտագործել: Այդ սադրանքները միտված էին պայթեցնելու իրավիճակը ներսից Արցախում, քանի որ Հայաստանում մենք շատ ռադիկալ կեցվածք ունենք և այդ առումով շատ հարմար թիրախ ենք»,- ասաց Դանիելյանը:
Նրա խոսքով, իրենց սադրելով ինչ-որ կոնֆլիկտի, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտրվեր ևս մեկ անգամ Բակո Սահակյանին և Արցախի իշխանություններին և պետականությանը հարվածել: Դանիելյանն ասաց, որ սա հասկանալով, իրենք իրենց միշտ զսպել են:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեզ ասացին, որ մենք գնացել ենք Ռև գյուղ, որ տեղացիներին վնաս տանք: Այդ տեղեկությունը սկսեցին տարածել գյուղացիների մեջ, իսկ ճնշող մեծամասնությունն անտարբեր գտնվեց. բայց գտնվեցին մարդիկ որոնք այդ մանիպուլյացիաներին կուլ գնացին: Երբ հասկացան, որ մենք այդ մանիպուլյացիաներին չենք աձագանքելու և կոնֆլիկտի չենք գնալու, սկսեցին ավելի ստոր քայլերի դիմել, օրինակ՝ գյուղացիներին ասելով, որ ես ստորացրել եմ Մոնթե Մելքոնյանին: Անկախ ամեն ինչից, ես ասացի որ չեմ կռվելու»,- ասաց Արթուր Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15