Միացյալ Նահանգները կրճատել են Չինաստանի քաղաքացիների շուրջ կեսին, որոնց թույլատրվել էր աշխատել ԱՄՆ-ի պետական ԶԼՄ-ներում՝ այդկերպ արձագանքելով Չինաստանում Wall Street Journal-ի երեք թղթակիցների մասին Պեկինի որոշմանը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Չինաստանը «սահմանում է էլ ավելի մեծ վերահսկողություն, հետապնդում եւ վախեցնում է ամերիկյան եւ ուրիշ օտարերկրյա լրագրողներին, որոնք աշխատում են Չինաստանում»: «Մենք լրջորեն կոչ ենք անում Չինաստանի կառավարությանն անհապաղ կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հարգել կարծիքի արտահայտման ազատությունը, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների համար»,-հայտարարել է Պոմպեոն: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ հինգ ԶԼՄ-ներին, որոնք անցած ամիս վերաորակավորվել էին Միացյալ Նահանգների կողմից որպես օտարերկրյա ներկայացուցչություններ, մարտի 13-ի դրությամբ կթույլատրվի վարձել առավելագույնը 100 չինացի քաղաքացի՝ ի տարբերություն ներկայիս 160-ի: Միացյալ Նահանգները չեն վտարում 60 աշխատակիցներին, որոնք տեսականորեն կարող են աշխատանք գտնել այլ վայրերում՝ չնայած ակնկալվում է, որ նրանց մեծամասնությունը ստիպված կլինի լքել երկիրը: Պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանի քաղաքացիները, որոնք աշխատում են Միացյալ Նահանգներում այլ լրատվականներում, չեն տուժի, իսկ պետական ԶԼՄ-ներին արգելված է ընդունել ուրիշ ազգությամբ աշխատակիցներ: Անցած տարի Միացյալ Նահանգները լրագրողական վիզաներ են տրամադրել Չինաստանի 425 քաղաքացիներին, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին: Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ առավելապես կտուժի Սինհուա պետական տեղեկատվական գործակալությունը, որին կթույլատրվի պահպանել ԱՄՆ-ում 59 չինացի աշխատակից: Չինական գլոբալ հեռուստատեսային ցանցին կթույլատրեն ունենալ 30 չինացի քաղաքացի: China Daily-ում կարող է աշխատել 9, իսկ China Radio International-ում՝ երկու քաղաքացի:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34