«Վայք Ինֆոտուն»-ը ֆեյսբուքում հրապարակել է այսօր Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար կայացած քննարկման մանրամասներ: Մասնավորապես ՝ անտեսվել է շուրջ 500 բնակչի կողմից ստորագրված հանրագիրը՝ հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ և ավագանին նախնական համաձայնություն է տվել Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար: Գրառումը ստորև՝
«Վայք համայնքի ավագանին՝ փետրվարի 28-ին կայացած նիստից 3 օր անց՝ մարտի 2-ին, հրապարակեց որոշում․
«Տալ նախնական համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ»։ Սրանով հնարավորություն ընձեռնվեց մեկնարկելու հանքարդյունահանման գործընթացը անմիջապես Վայք քաղաքի և Ազատեկ գյուղի, իսկ այնուհետև նաև Արին գյուղի տարածքում։
Այսպիսով, փաստացի մերժվեց Վայքի, այս պահին արդեն 500 բնակիչների ստորագրությամբ ՀԱՆՐԱԳԻՐԸ՝ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ Այս որոշումն ավագանին կայացրեց կարծես ի հեճուկս համայնքի սրտացավ բնակիչների պայքարի։
Ծանոթություն։ Վայք համայնքի ավագանին ունի 11 անդամ։ Նիստին մասնակցում էին 7-ը։ Որոշմանը կողմ են ստորագրել 6-ը։ Դեմ է եղել միայն Մերի Ջանոյանը»,-նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանին ս.թ. փետրվարի 28-ի նիստին տվեց նախնական համաձայնություն Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար՝ չնայած Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին բնակիչների ներկայացրած հանրագրի: Ավագանու որոշման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով Վայք համայնքի մոտ 400 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով.
1. Տալ նախնական համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերելու մասով:
2. Հարցին անդրադառնալ լիազոր մարմնի կողմից ՇՄԱԳ /շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում/ փաստաթղթերի առկայության ժամանակ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01