Պետական պաշտոնյայի հանդեպ հարուցվող քրեկան գործերը միշտ չէ, որ դավաճանության կամ սխալ կադրային քաղաքականության արդյունք են: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի արած «խոստովանությունը» իր կադրային քաղաքականության մասին՝ կարեւոր էր: Այս մասով մի քանի կարճ արձանագրում անեմ. 1. Հիսուս Քրիստոսի հանդեպ աշակերտներից մեկի դավաճանությունը որպես օրինակ բերելը տեղին չէր, այն էլ այդ ոճով: Ոչ ոք իրեն չպետք է թույլ տա Աստծո անունը պարապ տեղը տալու: Եվ սեփական սխալներն Աստվածաշնչով պետք չէ մեկնաբանել, դրա համար գոյություն ունեն կառավարման տեսություններ: Քրիստոս Աստծո եւ քրիստոնեության առաքելությունը կադրային քաղաքականությունը չի եղել: Դավաճանությունն էլ միշտ լինելու է, կախված այն բանից, թե ի՞նչն եք համարում դավաճանություն: Եվ եթե կադրերի մեծ մասն անփորձ կամ դիլետանտ են, ապա նախարարական պորտֆել եւ պատգամավորական մանդատ նրանց տալը պետության հանդեպ ազնվությո՞ւն է, թե «դավաճանությո՞ւն»: 2. Պետական եւ քաղաքական կառավարման մեջ սխալներն իհարկե թույլատրված են, ինչ որ տեղ նաեւ անխուսափելի: Խնդիրը դրանցից հետեւություններ անելու մեջ է: Հուսամ, որ մեկ ուրիշ առիթով Փաշինյանը կխոստովանի, թե ի՞նչ հետեւություններ է արել անձամբ ինքը որպես վարչապետ՝ իր եւ իր թիմակիցների սխալներից, որոնք կարող են նաեւ ճակատագրական լինել: Ժամանակը դա ցույց է տալու: 3. Պետական պաշտոնյայի հանդեպ հարուցվող քրեկան գործերը միշտ չէ, որ դավաճանության կամ սխալ կադրային քաղաքականության արդյունք են: Հիմա էլ կան պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական գործեր հարուցելու հիմքեր չկան, բայց նրանց գործունեության արդյունավետությունը որեւէ կերպ տեսանելի կամ չափելի չէ: Պայմանականորեն ազնիվ, բայց անարդյունավետ կառավարման պարագայում, երբ սպառվում են պետական միջոցները, բայց դրանից որեւէ կերպ չի բարձրանում քաղաքացիների անվտանգությունն ու կենսամակարդակը՝ ժողովրդի 100 տոկոսով վստահության մասի՞ն է խոսում, թե՞ ոչ: 4. Պետության գործունեցության գլխավոր երաշխիքն օրենքն է եւ օրինականությունը: Երբ իրավապահ, կամ այլ համակարգի պետական պաշտոնյան դեմ է գնում օրենքին կամ պետության շահերին, հանգիստ կարող եք նաեւ դավաճանություն փնտրել: Իսկ եթե ղեկավարը սեփական անձի հանդեպ հավատարմությունն է դնում հիմքում, ապա հավատացեք, որ որեւէ մեկին դավաճան անվանելը այլեւս պետության մասին չի խոսում: Դա տանում է թայֆայական կամ կլանային քաղաքական կառավարման: Եվ վերջում մի մեջբերում անեմ գերմանացի գիտնական Վիլհեմ Շվեբելից. «Որտեղ սկսվում է նպատակահարմարությունը պետության տեսակետից, այնտեղ սկսվում են քաղաքացիների նկատմամբ կամայականությունները»»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01