Գիտնականները ամփոփել են օրացուցային տարին Այն միանգամից մի քանի ջերմաստիճանային ռոկորդներ է սահմանել՝ 1880-ից սկսած դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում դառնալով ամենատաքը ոչ միայն աշխարհի առանձին տարածաշրջաններում, այլեւ ամբողջ Հյուսիսային կիսագնդում։ Ընդ որում ձմեռն առավել տաք է եղել Ռուսաստանում, հայտնում է BBC-ն։ Եթե, ընդհանուր առմամբ, Եվրոպայում դեկտեմբերից փետրվար մոտ 3°C-ով ավելի տաք է եղել՝ համեմատած 1910-2000թթ․ միջին ցուցանիշի հետ, ապա Մոսկվայում, Պետերբուրգում եւ նույնիսկ Նովոսիբիրսկում եղանակը գերազանցել է միջին ամսական ջերմաստիճանը ավելի քան 7°C-ով։ Համեմատության համար՝ լոնդոնում այս ձմռանը միջին ջերմաստիճանի բարձրացումը կազմել է 2°C-ից մի քիչ պակաս, Նյու Յորքում եւ Վլադիվոստոկում՝ մոտ 3°C, Մոնրեալում՝ մոտ 4°C-ով։ Ի հեճուկս ակնհայտ բացատրության՝ պատճառը բոլորովին էլ գլոբալ տաքացումը չէ, ամեն դեպքում՝ ոչ ուղղակիորեն։ Երկրագնդի վրա միջին ջերմաստիճանն իսկապես աճում է, սակայն ոչ այդքան արագ։ Վերջին 20 տարիներին երկրագունդը տաքացել է մոտ 1,14°C-ով՝ համեմատած անցյալ դարի միջին ցուցանիշի հետ։ Ներկայի եղանակային անոմալիայի գլխավոր պատճառը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, այլ է։ Սովորաբար ցրտաշունչ եղանակին Հյուսիսային կիսագունդ սառը հոսանք է գալիս Արկտիկայից՝ ցիկլոնների եւ հակացիկլոնների հետ ներթափանցելով ստորին լայնությունների մեջ։ Սակայն դեռեւս դեկտեմբերին բեւեռային շրջանում ցածր ճնշման լայնարձակ տարածք էր ձեւավորվել, որը սառնամանիքը փակել էր հյուսիսում՝ չթողնելով արկտիկական օդային զանգվածներին ներթափանցել հարավ։ Հունվարին այդ վիճակն ամրապնդվեց, եւ արդյունքում համարյա ամբողջ ամիս քամիները շրջում էին երկրագնդի ամենահյուսիսում՝ չհասնելով մայրցամաքի բնակելի տարածքներ։ Առանց Արկտիկայից սառը օդի լրացուցիչ մատակարարումների ձմեռը սովորաբար բավական տաք է լինում, բացատրում են օդերեւութաբանները։ Պարզապես այս տարի շրջանառությունը անհավանական կայուն էր եւ շարունակվում էր համարյա ամբողջ սեզոնի ընթացքում։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, եւ եղե՞լ է արդյոք նման բան նախկինում։ Առաջին հարցի պատասխանը պարզ է՝ հայտնի չէ։ Հնարավոր պատճառներն այնքան շատ են, որ ոչ մի մասնագետ-օդերեւութաբան չի ստանձնի թեկուզ ինչ-որ բան հաստատելու պատասխանատվությունը՝ ամեն դեպքում այժմ։
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03