«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից շատ դատական համակարգի անկախության մասին երազում են անկախ դատավորները, որոնք ստիպված են աշխատել անարդար միջավայրում: Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նա դատավորների աշխատանքի վերահսկողության նոր մեխանիզմի դեմ արտահայտվեց: Բացի այդ, Սիմոնյանի խոսքով, նոր օրենքը ոչ միայն չի ապահովում դատավորների եւ դատական համակարգի անկախությունը, այլ նաեւ նրանց ավելի կախյալ դրության մեջ կդնի, քանի որ դատավորները ստիպված կլինեն իրենց գործողությունների համար թույլտվություն հարցնել ստեղծվող նոր կառույցներից:
«Մենք ցանկանում ենք ունենալ Իրավունք՝ առանց իրավաբանների, արդարադատություն՝ առանց դատավորների: Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչը պետք է որոշի մեկը կամ մեկ քաղաքական ուժը»,- ասաց Սիմոնյանը՝ կրկին վստահություն հայտնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթը դատական համակարգն ավելի կախյալ դրության մեջ կդնի:
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ երիտասարդն ի վիճակի չէ մարդկային ճակատագրեր որոշել՝ անկախ կրթությունից կամ գիտելիքներից: «Պատկերացրեք՝ 25 տարեկան երիտասարդը, որը ընտանիք չի ստեղծել, պետք է ամուսնալուծական պրոցես վարի, լուծի ծնողներից մեկի կողմից երեխայի խնամակալության հարցը»,- նկատեց Պետրոսյանը:
Նա պարզաբանեց, որ «Բարգավաճ Հայաստանը» աջակցում է արդարադատության ոլորտում բարեփոխումերին, սակայն դեմ է իշխանության ընտրած տարբերակին:
Նշենք, որ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի համաձայն, առաջարկվում է փոխել էթիկայի եւ կարգապահության հանձնաժողովի անդամների թիվը` հասցնելով 8-ի: Ընդ որում, նրանցից երկուսին կառաջադրեն հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները: Սակայն դրանք պետք է իրավաբաններ լինեն: Բացի այդ, նախատեսվում է 5 անձից բաղկացած դատավորների գնահատման հանձնաժողով ստեղծել: Այն կքննարկի դատավորների միջեւ գործերի բաշխումը, դրանց քննարկումը ողջամիտ ժամկետներում եւ դատաքննության ընթացքում դատավորի պահվածքին վերաբերող հարցեր: Բացի այդ, դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն: Միեւնույն ժամանակ, նվազագույն տարիքը, որի ընթացքում նրանց թույլատրվելու է գրանցել որպես դատավորի թեկնածու, կնվազեցվի 28-ից 25 տարեկան: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ այն լայնորեն քննարկվել եւ ուսումնասիրվել է միջազգային մակարդակում եւ դրական կարծիք է ստացել Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03