«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոն»-ից տեղեկացրել են, որ Իդլիբի անվտանգության գոտու արևելյան հատվածում ահաբեկիչները ծրագրել էին սադրանք իրականացնել` քիմիական զենքի կիրառմամբ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ այս տեղեկության անհերքելի ապացույցները ստացվել են երեկ սիրիական զորքերի կողմից «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման դիրքերի վրա կատարված հարձակման արդյունքում:
«Սերակիբ բնակավայրի արևմտյան թաղամասերում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը կանխելու և հետագայում նրանց քիմիական զենքի օգտագործման համար մեղադրելու նպատակով, մարտի 2-ին՝ օրվա մութ ժամին, 15 հոգուց բաղկացած ահաբեկիչների խումբը փորձել է պայթեցնել թունավոր քիմիական նյութերով լցված զինամթերքը»,-ասված է Կենտրոնի հայտարարությունում:
Կենտրոնի տվյալներով՝ ահաբեկիչներին հաջողվել է խախտել տարաներից մեկի հերմետիկությունը և տեղի է ունեցել քիմիական արտահոսք:
«Ահաբեկիչները սուր քիմիական թունավորումներ են ստացել՝ այդպես էլ չկարողանալով պայթեցնել
զինամթերքն ու իրականացնել սադրանքը»,-ավելացրել են կենտրոնում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Ռոսիա-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26