Զինդատախազությունը վերլուծել է 2019թ. իր գործառույթների շրջանակներում ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռոպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները:
Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական գործեր:
Դատախազության հաղորդագրության համաձայն, դրանցից 63-ը հարուցվել է պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, 29-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, 27-ը՝ վատնման կամ յուրացման եղանակով տարբեր չափերի հափշտակություններ կատարելու, 11-ը՝ կաշառք ստանալու կամ տալու, 8-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 3-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության, 3-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, 1-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու, հատկանիշներով:
Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործերի քանակը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 50 տոկոսով:
Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով 2019թ. ընթացքում կատարվել է 400 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է թվով 230 խախտում: Դրանք հիմնականում վերաբերել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներին: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ 2018թ. համեմատ 2019թ. իրականացված ավելի շատ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 27.3%-ով ավելի քիչ խախտումներ։
Ւսը աղբյուրի, այդ խախտումներով պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ 2019թ. ընթացքում տրվել է 175 նախազգուշացում, ինչը 2018թ. համեմատ ավելի է 70.3%-ով։ Իսկ ուսումնասիրություններով պարզված՝ առերևույթ հանցագործության հատկանիշ պարունակող տվյալների ձեռքբերմամբ հարուցվել է 41 քրեական գործ։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունների շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը 2018թ. արդյունքը (մոտ 2 միլիարդ ՀՀ դրամ) գերազանցում է 6 անգամ կամ հավասար է 2013-2018թթ. արձանագրված վնասի ընդհանուր չափին։
Բացառապես դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ վնաս՝ կամ 2018թ. (680մլն ՀՀ դրամ) համեմատ գրեթե կրկնակի ավելի: Պետությանը պատճառված գույքային վնասից մնացած մոտ 10.2 մլրդ ՀՀ դրամը վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի շրջանակներում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01