Ավստրալացիները զանգվածաբար զուգարանի թուղթ են գնում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, ինչի կապակցությամբ տեղական սուպերմարկետները հարկադրված են սահմանափակել թղթի վաճառքները դեֆիցիտից խուսափելու համար: Այդ մասին հայտնել է Sydney Morning Herald պարբերականը՝ վկայակոչելով երկրում խոշորագույն Woolworth մանրածախ առեւտրի ցանցի ներկայացուցչին:
Ճշտվում է, որ զանգվածային գնումների պատճառով Woolworth-ը վաճառքի սահմանափակում է մտցրել՝ մեկ գնորդին զուգարանի թղթի չորս փաթեթից ոչ ավելի, այդ թվում՝ առցանց գնումների դեպքում: «Դա կօգնի համալրել պաշարները մինչեւ որ մատակարարները կընդլայնեն տեղական արտադրությունը՝ ապահովելու սովորականից բարձր պահանջարկը»,- հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Woolworth-ը նաեւ սահմանափակումներ է մտցրել ախտահանող գելերի վաճառքի վրա՝ մեկ մարդուն՝ երկուսից ոչ ավելի: Բացի Woolworth-ից, զուգարանի թղթի վաճառքի սահմանափակումներ են մտցրել (նույնպես մեկ մարդու հաշվով չորս փաթեթից ոչ ավելի) Ritchies Supa IGA ցանցի խանութները:
Թղթի տեղական արտադրող Sorbent ընկերությունը հայտնել է, որ սպառողների շարունակվող խուճապը սթրես կդառնա մատակարարումների շղթայի համար: Kimberly-Clark համանման ընկերությունը պատմել է, որ իր արտադրական գծերն աշխատում են շուրջօրյա, իսկ Հարավային Ավստրալիայի ֆաբրիկան փորձում է հաղթահարել կարճ ժամանակաշրջանում աճած պահանջարկը: Ավելի վաղ տեղեկացվել է Ավստրալիայում կորոնավիրուսի 42 հաստատված դեպքի եւ մեկ մարդու մահանալու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26