Չինաստանում մահացու կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը կարող է սկսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Հոնկոնգի համալսարանի համաճարակաբանության և կենսավիճակագրության ամբիոնի վարիչ Բեն Քոուլինգի հայտարարությանը:
Գիտնականը նշել է, որ Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում դրական տեղաշարժ է նկատվում. վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, և աստիճանաբար վերականգնվում է նախկին ակտիվությունն ու աշխուժությունը: Գիտնականի կարծիքով` հենց դա կարող է երկրում համաճարակի նոր ալիքի հանգեցնել:
Միևնույն ժամանակ իշխանությունները շարունակում են ամբողջ երկրում բավականին լուրջ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել, հայտարարել է նա:
Քոուլինգը կարծում է, որ հիմնական վտանգը դեռևս չի նահանջել, քանի որ ապացույց չկա առ այն, որ կորոնավիրուսի բնութագրերը փոխվել են դրա փոխանցման եղանակի կամ լրջության տեսանկյունից:
Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80 409-ի, որից 52 045-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներց. սա կազմում է հիվանդացածների ընդհանուր թվի 64,7 տոկոսը: Հիվանդանոցներում դեռևս մնում է 25 352 մարդ:
Համաճարակի սկզբից ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է 12 943 վարակման դեպք, որից 110-ը` մահվան ելքով. մահացության տոկոսը կազմել է 0,84: Համաճարակի օջախ համարվող Հուբեյ նահանգում հայտնաբերվել է 67 466 վարակման դեպք, որից 2902-ը` մահվան ելքով. մահացությունը կազմել է 4,3%:
Համաճարակային իրավիճակը Չինաստանում բարելավվում է, վերջին օրերին երկրում հայտնաբերվել է վարակման 139 նոր դեպք, Հուբեյ նահանգից դուրս` 5 դեպք:
Ընդհանուր առմամբ հիվանդությունը Չինաստանում 3012 մարդու կյանք է խլել:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34