Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք նրա ծննդյան օրերը երբեք չէինք նշում. նա դա չէր սիրում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ մայրն ամեն դեպքում ինչ-որ բան կազմակերպում էր, հյուրեր կանչում էր: «Վազգենը դժկամությամբ, շատ ուշ գալիս էր, մորս էլ ծաղկեփունջ բերում: Նա չէր սիրում, երբ իր կենացը խմում էին: Երբ նման բան էր լինում, սկսում էր երգել: Երբ նրան գովում էին, գերազանցիկ աշակերտի նման կարմրում էր: Բայց այլ ծնունդներ սիրում էր: Կանանց ու երեխաներին նվերներ էր բերում՝ գրքեր՝ ճաշակով, թեթեւ ոսկեղեն»,-ասաց Արամ Սարգսյանը: Սարգսյանը նշեց, որ Վազգենի մահվանից հետո նրա բոլոր ծնունդները նշել են, բացառություն է միայն այս տարին: Պատճառը համաճարակներն են, որոնք վտանգավոր են հոր համար. «Ամեն դեպքում եղբայրս բարեկամներին իր տուն կտանի: Սակայն հայրիկին չեն տանի, որ չվարակվի»: Արամ Սարգսյանը խոսեց նաեւ Վազգեն Սարգսյանի երգելու մասին՝ նշելով, որ վերջինս շատ սիրում էր «Սարի սիրուն յարը». «Ես էլ ձայն ունեի, օգնում էի, սակայն նրա մահվանից հետո երբեք չեմ երգել»,-ասաց պարոն Սարգսյանը՝ հրաժարվելով թեկուզ մի փոքրիկ հատված երգել:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44