Ազգային ժողովն այսօր 85 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը: Դատական օրենսգրքի փոփոխությունը նախատեսում է, որ դատավոր նշանակելու տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվելու է 25 տարեկանի: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս օրենքին՝ նշեց, որ լավ դատավարություն իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն լավ գիտելիքներ, այլև կենսափորձ: «Մարդկային հարաբերությունների բազմաշերտ երևույթը պետք է կարողանան գիտակցել, իսկ դրա համար իմաստնություն է պետք, իսկ մենք գիտենք, որ տարիքը խելացի մարդուն իմաստնություն է տալիս: Միևնույն ժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ մեր կարծիքով՝ ոչ թե պետք է տարիքային ցենզի խնդիրը դրվի, այլ կենսափորձի: Օրիակ՝ կարող ենք նշել, որ մարդը 5-10 տարվա կենսափորձ պետք է ունենա, որպեսզի դիմի արդարադատություն իրականացնելու համար: Ինձ համար չափազանց կարևոր է, որ ՀՀ լավագույն իրավաբանները դառնան դատավոր»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով Կառավարության կադրային քաղաքականությանը, որի մասին վարչապետը նաև խոսեց Վրաստան կատարած այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ նույնիսկ «Հիսուս Քրիստոսն է սխալվել իր կադրերի հարցում», Տարոն Սիմոնյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել վարչապետի այդ կարծիքը՝ միաժամանակ նկատելով, որ կադրային խնդիր միշտ կա, մասնավորապես՝ քիչ բնակչություն ունեցող երկրներում: «Սակայն մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը պատասխանատու է իր կողմից ընտրված կադրերի համար: Մենք չենք կարող անընդհատ կադրեր ընտրել ու հետո ասել, որ լավը չեն, ու մեղավորությունը բարդենք այդ կադրերի վրա, մեղավորն այն անձն է, որն այդ կադրերին ընտրում է: Եթե ես իրավաբանական գրասենյակում վատ կադր եմ ընտրում, և ինձ վատ ծառայություններ են մատուցում, ուրեմն մեղավորը ես եմ: Եթե կարող են ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել, ուրեմն լավ Կառավարություն է, իսկ եթե վատ են իրականացնում, ուրեմն՝ վատ Կառավարություն է»,- շեշտեց Տարոն Սիմոնյանը:
168.am
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44