ԱՄՆ օրենսդիրներն մտահոգված են չինական TikTok հավելվածի պոպուլյարությամբ` «անվտանգությանը հնարավոր սպառնալիքների» պատճառով: Սենատում լսումների ժամանակ ՀԴԲ-ի, Արդարադատության նախարարության եւ Ներքին գործերի դեպարտամենտի ներկայացուցիչներն ասել են, որ տեսանյութերով փոխանակման ծրագիրը կարող է եւս մեկ գործիք դառնալ չինական հետախուզական գործակալությունների համար: Լսումները նախաձեռնած սենատոր Զոշ Հոուլին մտադիր է ԱՄՆ բոլոր պետական հաստատություններում TikTok-ն արգելող օրինագիծ ներկայացնել` հավելվածն «ամերիկյան ժողովրդի համար անվտանգության լուրջ սպառնալիք» անվանելով: TikTok-ը, որը հատկապես տարածված է դեռահասների շրջանում, համարվում է աշխարհի ամենածանրաբեռնված ծրագիրն է համարվում, սակայն ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Պեկինի կառավարության հետ հավելվածի կապերի կապակցությամբ: «TikTok-ը հավելվածի օրինակ է, որի դեպքում շարքային քաղաքացին չի հասկանում դրա հետեւանքները»,- հայտարարել է ՀԴԲ խոսնակ Քլայդ Ուոլեսը: Չնայած TikTok-ի կողմից հավաքված տվյալները կարող են գաղտնի չհամարվել, Ուոլեսն ասել է, որ տեղեկատվությունը կարող է «օգտագործվել բազմաթիվ նպատակներով»: Ըստ նրա` չինական հավելվածները կարող են անձնական տվյալներ հավաքել, այդ թվում նաեւ` կենսաչափական տվյալներ, կոնտակտների ցուցակներ, գտնվելու վայրի մասին տվյալներ, տվյալները բանկի եւ վարկային քարտի վերաբերյալ: Ներքին անվտանգության նախարարությունում կիբերանվտանգության մասով պաշտոնյան համաձայնել է այս մտահոգությունների հետ՝ հայտարարելով, որ TikTok-ի տվյալները կարող են Չինաստանի կողմից օգտագործվող մեծ տվյալների բազայի մաս դառնալ:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34