Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ ալ Նահայանի ցուցումով Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահայանը կարգադրել է Չինաստանի Հուբեյի նահանգից՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնից, եղբայրական ու բարեկամ մի շարք երկրների քաղաքացիներին տարհանել Աբու Դաբիի «Հումանիտար քաղաք»։ Այս միջոցը ձեռնարկվել է այդ երկրների կառավարությունների խնդրանքով: Աբու Դաբիում գտնվող «Հումանիտար քաղաք» անձանց տարհանումն իրականացվել է Էմիրությունների մարդասիրական սկզբունքների համաձայն, որոնք եղբայրներին ու բարեկամներին հնարավոր ամեն տեսակ օգնություն են նախատեսում դժվարին հանգամանքներում: Համալիր բժշկական ծառայություններով հանդերձված ինքնաթիռն իրականացրել է 215 մարդու բաղկացած խմբի տարհանումը, որում ընդգրկվել են մի շարք արաբական ու բարեկամ երկրների քաղաքացիներ: Տարհանմանը մասնակցել է հումանիտար արձագանքման խումբը, որի կազմում կամավորներ են եղել օդաչուների, բորտուղեկցորդերի թվից, ինչպես նաեւ բժշկական ու վարչական անձնակազմի խումբը: Աբու Դաբիի «Հումանիտար քաղաքը» հանդերձված է տարհանվածների բուժզննումներ անցկացնելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ սարքավորումներով ու նյութերով: Նրանք կարանտինի մեջ կգտնվեն առնվազն 14 օր, կարանտինի ողջ ժամանակաշրջանում նրանց անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներին համապատասխան, այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովվել նրանց լիակատար անվտանգությունը: ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարությունը եւ Չինաստանում երկրի դեսպանությունը համապատասխան երկրների դեսպանությունների հետ համաձայնեցրել են տարհանման գործընթացի կազմակերպումը: Այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի մշտական ձգտումը՝ աջակցություն ցուցաբերելու եղբայրական ու բարեկամ երկրներին եւ ամրապնդելու ԱՄԷ-ի հումանիտար հիմքերը, որոնք երկրի քաղաքականության անկյունաքարն են, երկիր, որի ղեկավարությունը միշտ էլ ընդգծել է դժվարին հանգամանքներում բոլոր ժողովուրդներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ առանց աշխարհագրական դիրքով, ռասայով կամ կրոնով պայմանավորված խտրականության:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26