Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաճարակների կանխարգելման preventepidemics.org կայքը տեղեկացնում է, որ Հայաստանն ունի լավ պատրաստվածություն՝ դիմակայելու համաճարակների: «Նրանք ունեն գործող համակարգեր՝ առողջապահական սպառնալիքները գտնելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար, բայց պետք է աշխատեն այդ պաշտպանության մակարդակը իրենց ժողովրդի համար պահպանելու ուղղությամբ»,- նշված է կայքում: Կայքի ինտերակտիվ քարտեզի վրա կանաչ գույնով ներկայացված այն երկրները, որոնք ունեն պաշտպանվածության ապահով մակարդակ: Նշվում է, որ Հայաստանը հասել է ReadyScore 80 և ավելի միավորի և աշխատում է իր ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Ըստ կայքի՝ համաճարակների կանխարգելման գործում Հայաստանի դեպքում ուժեղ կողմերն են՝ համակարգումը, հաղորդակցությունը, քարոզչությունը, ապահով սնունդը: Հայաստանում կենդանուց մարդուն անցնող հիվանդությունների կանխարգելումը բարձր մակարդակի վրա է: Թույլ կողմերից է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը: Հայաստանի հարևան երկրներից ներկայացված է Վրաստանի ցուցանիշը, որն ունի 57 միավոր: 90 և ավելի ցուցանիշներ ունեցող երկրներից են Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս ցուցանիշին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները»,-նշել է փոխվարչապետը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44