ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի եւ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են:
Հանդիպման ընթացքում բազմակողմանի վերլուծվել է տարածաշրջանային անվտանգային միջավայրը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել հակամարտության ծագման եւ զարգացման փուլերին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀԿ տեսակետները:
Նախագահ Սարգսյանը նույն օրը երեկոյան մեկ այլ աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԺԿ եւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գլխավոր քարտուղար, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անտոնիո Լոպես Իստուրիցի հետ: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին առնչվող:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեն հատուկ բանաձեւ էր ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ` ընդգծելով դատական իշխանության նկատմամբ կառավարության ոտնձգությունները եւ ՍԴ-ի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները:
Միությունը նախազգուշացրել էր Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին եւ ահազանգել, որ հանրային ճնշումը չարաշահելով, իշխող կուսակցության օգտին զսպումների եւ հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը, որի անդամ են ավելի քան 70 իշխող եւ խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից` ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ այլ տարածաշրջաններից:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44