Դուբայի կառավարիչը վախի և ահաբեկման արշավ է անցկացրել իր փախած կնոջ դեմ և հրամայել է առևանգել իր երկու դուստրերին։ Այսպիսի որոշում է կայացրել Մեծ Բրիտանիայի դատավորը, որոնք հայտնի են դարձել նախօրեին։ Այս մասին գրում է euronews-ը։
Լոնդոնի Բարձրագույն դատարանի դատավորը գտել է, որ 70-ամյա Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքտումը «2018 թվականից ի վեր գործել է այնպիսի ձևով, որը նպատակ ուներ վախեցնել և ահաբեկել» 45-ամյա նախկին կնոջը՝ արքայադուստր Հայային։
Դատավոր Էնդրյու Մաքֆարլեյնը նաև ասել է, որ շեյխը «պատվիրել է» մեկ այլ ամուսնությունից երկու դուստրերի առևանգումներն ու ստիպողական վերադարձը Դուբայ՝ Շեյխա Շամսային 2000-ի օգոստոսին, իսկ Շեյխա Լաթիֆային 2002-ին և կրկին 2018-ին:
Դատավորը որոշումները կայացրել է դեկտեմբեր և հունվար ամիսներին, սակայն շեյխը չի ցանկացել, որ որոշումները հրապարակվեն։ Նախօրեին՝ հինգշաբթի, Մեծ Բրիտանիայի Բարձրագույն դատարանը չեղարկել է այն ու հրապարակայնացրել։
Հիշեցնենք, որ արքայադուստր Հայան, Հորդանանի հանգուցյալ թագավոր Հուսեյնի դուստրը, 2004 թ.-ին ամուսնացել էր Դուբայի կառավարչի հետ ՝ դառնալով նրա երկրորդ պաշտոնական կինը։ Շեյխ Մուհամմադն ունի նաև մի քանի ոչ պաշտոնական կին:
Զույգը ունի մեկ դուստր, 12-ամյա Ջալիլան, և 8-ամյա որդի Զայեդը, որը կառավարիչի 25 երեխաներից ամենափոքրն է։
2019-ի ապրիլին արքայադուստր Հայան երեխաների հետ փախել է Էմիրություններից Լոնդոն, ասելով, որ սարսափել է ամուսնու սպառնալիքներից և ահաբեկումներից:
Դատավորը նշել է, որ սպառնալիքները շարունակվել են այն բանից հետո, երբ արքայադուստրը Լոնդոն է տեղափոխվել։ Դատավորը հավելել է, որ շեյխը պետական ապարատն օգտագործել է «սպառնալու, ահաբեկելու, ճնշում գործադրելու համար»՝ օրենքի լիակատար արհամարհանքով:
Նշվում է, որ 2019-ի մայիսին Շեյխ Մուհամմադը նախաձեռնել էր անհաջող դատական պրոցես՝ ձգտելով երեխաներին վերադարձնել Դուբայ, իսկ արքայադուստր Հայան էլ խնդրել էր, որ նրանք մնան Բրիտանիայում։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26