ARM | RUS |

Video. Ռոբերտ Քոչարյանը կանխել է մի շատ մեծ, ծանր ու վտանգավոր ողբերգություն. Ալումյան

06.03.20 | 12:31

168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն է:

– «Մարտի 1»-ի գործով դատական վերջին նիստի ժամանակ դուք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցիք նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով, որը բացառում է դատավոր Դանիբեկյանի՝ այս քրեական գործը նախագահելը: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

– Դեկտեմբերի 12-ին համացանցով տարածվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի մի հարցազրույց: Ասեմ, որ ԲԴԽ նախագահը նախ և առաջ մի դատավոր է, ով դատական համակարգում աշխատելու բազմամյա փորձ ունի, երկար ժամանակ էլ եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, այսինքն՝ մի մարդ, ով հավանաբար այս պահի դրությամբ բոլորից լավ գիտի դատական համակարգը և դատավորներից յուրաքանչյուրին: Նշածս հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, որը կապված էր Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, ասաց հետևյալը, որ «Իշխանությունները, իհարկե, կուզեին, որ մեր բոլոր դատավորները լինեին Արմեն Դանիելյանի (նկատի ունի Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին) և Աննա Դանիբեկյանի նման»: Եթե այս հանգամանքը համադրում ենք այն բանի հետ, որ իշխանությունները բազմիցս ամենահստակ և ամենաաներկբա ձևով արտահայտել են իրենց ցանկությունը, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, մնա կալանքի տակ, և բազմիցս Նիկոլ Փաշինյանը, ինչպես և նրա շրջապատը պնդել են, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր Մարտի 1-ի դեպքերում, և եթե ԲԴԽ նախագահն էլ նման բան է հայտարարում, սա նշանակում է, որ Աննա Դանիբեկյանը հենց այն մարդն է, որ պատրաստ է իշխանությունների ուզած ձևով այս գործին ընթացք տալ: Սա նշանակում է, որ այս գործով Աննա Դանիբեկյանի անաչառությունը, անկողմնակալությունն ու ինքնուրույն գործելու հնարավորությունը ամբողջությամբ դրվում է կասկածի տակ: Դա հիմքերից մեկն էր:

– ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, որ Ձեր բերած հիմնավորումը կոնտեքստից կտրված է և առհասարակ չի արտացոլում ԲԴԽ նախագահի ամբողջական պատասխանը:

– Իրենք ասում են մի բան, որը շատ հեշտ կարելի է հերքել, բավական է կարդալ այդ հարցազրույցը և հատկապես այդ հատվածը, շատ պարզ է ամեն ինչ: Հարց է տրվում՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, և դրա պատասխանի մեջ, խոսքը հավանաբար մեզ ուղղելով, ասում է, որ այն մարդիկ կուզեին, որ բոլոր դատավորները լինեին Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման, իսկ իշխանությունները կուզեին, որ բոլոր դատավորները լինեին Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման: Ավելի պարզ հնարավոր չէ ասել: …Այդ աստիճանակարգության մեջ այդպիսի դիրք զբաղեցնող մարդու ասածը պետք է ընկալվի այնպես, ինչպես ինքն ասել է: Ես ելնում եմ այն կանխավարկածից, որ ինքը նկատի է ունեցել մի բան, ինչն այդտեղ գրված է:

– Ձեր միջնորդության ժամանակ Դուք մեջբերեցիք իշխանական մի շարք գործիչների հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանի և այս գործի վերաբերյալ: Վստա՞հ եք, որ դրանք որևէ կերպ ազդեցություն են ունեցել Աննա Դանիբեկյանի անաչառության վրա:

– Մենք իշխանական թևի այդ բոլոր հայտարարությունները բերել էինք, որպեսզի ևս մեկ անգամ փաստենք, որ իշխանությունները հստակորեն համոզմունք են հայտնում այսօր, որ այս գործով մեղավորը հենց Ռոբերտ Քոչարյանն է, և նաև, որ իշխանությունները ցանկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ: Հետո մենք բերել էինք ԲԴԽ նախագահի հիշյալ արտահայտությունը: Եթե այս երկուսը համադրում ենք միմյանց հետ, ապա ստացվում է, որ այն իշխանությունները, ովքեր ուզում են, որ Աննա Դանիբեկյանը լինի այս գործով դատավորը, հետևաբար՝ նա էլ ունի այն կարծրատիպերը, ինչ իշխանությունները:

– Կարո՞ղ ենք պնդել, որ իշխանություններն ուզում են Աննա Դանիբեկյանին: Համակարգի՞չը չի ընտրում որևէ գործով դատավորին:

– Թվում է, թե համակարգիչն է ընտրում, բայց մենք բազմիցս ստացել ենք տարբեր մեսիջներ, որ համակարգչի այդ ծրագրի վրա հնարավոր է ազդեցություն: Պետք է նկատի ունենալ, որ քրեական գործը Վճռաբեկ դատարան ուղարկվեց և այնտեղ պահվեց այնքան ժամանակ, մինչև Աննա Դանիբեկյանն արձակուրդից եկավ, և գործը հայտնվեց նրա մոտ:

Բացի այս հիմքերից, պատկերացրեք մի իրավիճակ, երբ այս գործով նախագահող դատավորը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը մի ուրիշ գործով դատավարական հակառակորդներ են: Խոսքը փաստաբան Արամ Վարդևանյանի մասին է, ով ներկայացնում է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի շահերը, որոնց գործով Աննա Դանիբեկյանը տուժող է:

– Նման իրավիճակները կարգավորվո՞ւմ են Քրեական դատավարության օրենսգրքով:

– Քրդատ և դատական օրենսգրքերով կարգավորված է, որ դատավորը չի կարող գործը քննել, եթե նա կանխակալ մոտեցում ունի կողմերից մեկի, նրա պաշտպանի նկատմամբ: Այստեղ արդեն ակնհայտ կանխակալ մոտեցումների հարց կարող է առաջանալ:

– Ավելի վաղ դուք այս քրեական գործը կարճելու միջնորդություն էիք ներկայացրել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մարտի 3-ի նիստի ընթացքում հետաձգեց միջնորդությունների լուծումը՝ մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը: Սա ի՞նչ էր նշանակում, ինչո՞վ եք պայմանավորում դատարանի այս որոշումը, որովհետև ըստ էության կարող էին մերժել միջնորդությունը:

– Շատ անհարմար իրավիճակում են հայտնվել ներկա իշխանությունները և նաև գործը քննող դատավորը: 300.1 հոդվածով են մեղադրվում Ռոբերտ Քոչարյանն ու մնացած ամբաստանյալները: Այդ հոդվածն ընդունվել է 2009թ. և չի կարող կիրառվել 2008 թ. իրադարձությունների համար: Հենց այդ նույն հիմքով այդ նույն դահլիճում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցրեց 7-ի գործով՝ Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան և այլք: Ավելին, հենց այդ նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ էլ, ով գտնվում էր փախուստի մեջ, չկիրառվեց այդ հոդվածը: Հիմա մենք ասում ենք՝ այս նույն մոտեցումը կիրառեք Ռ. Քոչարյանի և մյուսների նկատմամբ: Եթե իրենք դա ընդունեն, գործը դադարեցվում է, այն, ինչը հիմա դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնի պատճառներով չի կարող անել՝ աչքի առաջ ունենալով Դավիթ Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Ալեքսանդր Ազարյանի օրինակը: Ես չեմ պատկերացնում՝ ինչ աստիճանի մարդը պետք է խիզախ լինի, որ այս ամեն ինչը հաշվի առնելով, այնուամենայնիվ, կիրառի օրենքը:

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչո՞ւ Աննա Դանիբեկյանը չմերժեց մեր միջնորդությունը. որովհետև եթե նա ասի, որ 300.1 հոդվածը կարող է կիրառվել 2008թ. իրադարձությունների համար, դա ավտոմատ նշանակում է, որ այդ 300.1 հոդվածը պետք է առաջադրվի նաև Նիկոլ Փաշինյանին: Դրա համար ինքը միջանկյալ որոշում կայացրեց՝ ասելով, որ՝ հարցին կանդրադառնանք գործի ավարտից հետո: Իսկ գործը կավարտի մոտ 7-8 տարի հետո, 880 վկաների հարցաքննությունից հետո: Այս հարցը կոնսերվացրեցին 7-8 տարի: Այսօրվա պատվերն այդպիսին է՝ ձգել դատավարությունը և այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ:

– Ո՞ւմ կողմից է տրված պատվերը:

– Էս երկրում հիմա բոլոր պատվերները տրվում են վարչապետի կողմից կամ նրա անունից:

– Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը փետրվարի 29-ին տեղեկատվական կոնֆերանս էր կազմակերպել «Մարտի 1»-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով: Ձեր ելույթի ժամանակ, որի ընթացքում Դուք նկարագրեցիք Մարտի 1-ի ժամանակագրությունը, նշեցիք, որ ունեք Ձեր ասածներն ապացուցող բոլոր ապացույցները: «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի մեջ ասվում է.«Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ ցուցարարները ծրագրել են զինվել զանգվածային անկարգություն հրահրելու համար, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել տվյալ ապացույցները, կամ նույնիսկ որևէ համապատասխան մանրամասներ կամ բացատրություններ չի տրամադրել»: Եթե Դուք ունեք այդ ապացույցները, ինչո՞ւ Կառավարությունը չուներ դրանք:

– Իհարկե, մենք ունենք այդ ապացույցները, և ինձ համար մինչև հիմա հանելուկային է մնում՝ ինչո՞ւ Կառավարությունը չի ներկայացրել այդ ապացույցները ՄԻԵԴ:

– Ո՞վ պիտի ներկայացներ այդ ապացույցները:

– Կառավարության ներկայացուցիչը Եվրոպական դատարանում:

– Ո՞վ էր այդ ներկայացուցիչը:

– Ես չեմ ցանկանա անձնավորել:

– Միգուցե չե՞ն ունեցել այդ ապացույցները:

– Չէին կարող չունենալ: Միգուցե կարևորություն չեն տվել այդ հանգամանքին, միգուցե մտածել են, որ արդեն իսկ ներկայացվածը բավարար է, որ ՄԻԵԴ-ն անի հետևություններ: Բայց ոչ միայն մենք ունենք այդ ապացույցները, քրեական գործի նյութերի մեջ էլ կան դրանք: Ամենասկզբում հենց այդ ապացույցներն են ձեռք բերվել: Մենք ապացույցների և որակի, և քանակի հետ խնդիր չունենք: Այլ հարց է, թե ինչու դրանք մանրամասն փաստարկված չեն ներկայացվել Մուշեղ Սաղաթելյանի գործով: Երբեմն համարում են, որ արդեն իսկ ներկայացված են բավարար ապացույցներ, երբեմն՝ ինչ-որ մեկի բացթողնման պատճառով: Չէի ուզի լինել այդ անձանց դատավորը:

– Ձեր ձեռքի տակ եղած փաստերի ու ապացույցների համակցությամբ Ձեզ մոտ տպավորությունն ինչպիսի՞ն է: Այդ պահին դեռ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէ՞ր կարող կանխել այն, ինչ տեղի ունեցավ:

– Ես կարծում եմ, որ այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխել է մի շատ մեծ, ծանր ու վտանգավոր ողբերգություն, որ մենք կարող էինք ունենալ ոչ թե 10 զոհ, թեև կրկնեմ, 10 զոհից յուրաքանչյուրը չպիտի լիներ, և դա յուրաքանչյուրիս և անձամբ իմ ողբերգությունն է, այլ հարյուրավոր զոհեր: Մենք կարող էինք հայտնվել մի իրավիճակում, երբ կասկածի տակ դրվեր անգամ մեր պետության գոյության հարցը, եթե այս ամենը ծրագրած անձանց հաջողվեր այս իրադարձությունների մեջ ներքաշել ԵԿՄ-ն և բանակի առանձին ստորաբաժանումներ:

– Ձեր դիրքորոշումը 2008-2018թթ. և հիմա նո՞ւյնն է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ: Լրատվամիջոցներից մեկում հրապարակում եղավ, որ Դուք նախկինում այլ կարծիք եք ունեցել, հիմա այլ բան եք ասում: Սոցիալական ցանցում թեման նաև հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն էր զարգացրել:

– Տիկին Բախշյանին շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում, անկախ նրանից, որ այս անգամ տարածած լուրը և դրա տակ եղած մեկնաբանություններն ինձ ցավ պատճառեցին: Այդ լուրն այնպես էր հրամցված, իբրև թե ես իմ տեսակետը փոխել եմ 2008թ. հետո: Այն հատվածը, որը մեջբերված է, որևէ մասով իմ դիրքորոշումը չի փոխվել և չի էլ կարող փոխվել: Ես ասել եմ, ասում եմ և ասելու եմ, որ Մարտի 1-ին մարդիկ են զոհվել, և նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները պիտի պարզվեն, ու բացի դա, պիտի պարզվի յուրաքանչյուրին հրահանգ տվողը ու հրահանգ տվողին հրահանգ տվողը: Նաև պիտի պարզվեն այն մարդիկ, ովքեր այդ ողջ ընթացքում ու նաև հիմա այդ հանգամանքները կոծկել են: Ուրիշ բան, որ Մարտի 1-ի հանգամանքների վերաբերյալ ես բոլորովին ուրիշ պատկերացումներ ունեի, մինչև որ այս գործի հանգամանքներն ինձ հայտնի դարձան՝ որպես պաշտպան: Որովհետև ես ինձ վրա եմ զգում այդ քարոզչության ուժը, թե ինչ աստիճանի աղավաղված ձևով են Մարտի 1-ի իրադարձությունները հրամցված եղել: Երբ ես 2018թ. սկսեցի ուսումնասիրել այս գործի հանգամանքները, ես բոլորովին ուրիշ բան էի պատկերացնում այդ քարոզչության ազդեցության տակ, բայց ես հասկացա, որ բոլորովին ուրիշ պատկեր է հասարակությանը ներկայացված եղել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական...

18:48

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի մոտ

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի...

15:58

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ...

15:45

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական...

15:23

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4...

15:09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ...

13:44

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին...

13:19

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկաձավար

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և...

12:58

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի...

12:40

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն Սիմոնյան

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն...

12:31

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ....

12:03

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Տիգրան Աբրահամյան

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը,...

11:45

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր...

11:28

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման ուղղությունները

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման...

11:04

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական որոշումների մասին էլ երևի դեռ հիշում եք. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական...

10:45

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 2-ին

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի...

10:27

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել հոսպիտալ

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել...

10:05

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

09:35

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

09:04

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44