Լրագրողների համաչինական ասոցիացիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին եւ քննադատել ԱՄՆ-ում ձեռնարկվող միջոցները Չինաստանի պետական ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Լրագրողների համաչինական ասոցիացիան քննադատում եւ բողոք է հայտնում՝ կապված ԱՄՆ-ի սխալ գործողությունների հետ, մենք լրջորեն մտահոգված ենք այդ գործողությունների բացասական հետեւանքներով»,- ասվում է հայտարարության մեջ: Ասոցիացիան ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մենթալիտետից եւ անհապաղ դադարեցնել չինական ԶԼՄճների նկատմամբ խտրական սահմանափակումները: Ավելի վաղ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ում չինական պետական 5 ԶԼՄ-ներում ՉԺՀ քաղաքացիների թիվը կկրճատվի՝ 160-ից դարձնելով 100: Խոսքը Xinhua գործակալության, CGTN հեռուստաալիքի, China Radio International ռադիոընկերության, China Daily թերթի եւ Hai Tian Development USA ընկերության մասին է: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից: Այդ միջոցները, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, պետք է Պեկինին դրդեն «ավելի արդար» լինել ամերիկյան եւ արտասահմանյան այլ ԶԼՄ-ների նկատմամբ: Չինաստանն ավելի վաղ որոշել է Wall Street Journal-ի 3 լրագրողի արտաքսել կորոնավիրուսի թեմայով հոդվածի պատճառով:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44