ՀՀ ազգային ժողովում այսօր՝ մարտի 6-ին, հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը։ Այս ամսին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից։
Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:
Նախատեսված է, որ օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում պետք է մշակվեն տիեզերական գործունեության բնագավառի զարգացման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման և շահագործման, ստեղծման, փորձարկման, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման, տիեզերական գործունեության լիցենզավորման, շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննության կարգերը և պայմանները:
Ոլորտում գործող ընկերությունների համար օրինագիծը սահմանում է հարկային արտոնություններ, ինչը նպատակ ունի նպաստելու Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Մասնավորապես, օրենքի դրույթներից ելնելով, մի շարք լրացումներ են նախատեսվում «ՀՀ հարկային օրենսգրքում», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքներում։ Մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգվում էր միայն միջազգային իրավունքի նորմերով:
Հայաստանում տիեզերական ոլորտի ձևավորումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ դերակատարում կարող է ունենալ ոչ միայն նոր ենթակառուցվածքների ձևավորման, այլ նաև աշխատատեղերի ստեղծման գործում: Այն խթան կհանդիսանա նաև Հայաստանում ոլորտի որակավորված մասնագետների՝ ինժեներների, կոնստրուկտորների, մեխանիկների նկատմամբ, ինչն էլ իր հերթին հիմքեր կստեղծի հանրապետությունում սեփական տիեզերական ծրագրերի իրագործման համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01