«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, տպավորությունն այնպիսին էր, որ շատերի համար խստացված օրենքը պետք է դաս լիներ, սակայն իրավիճակը ցույց է տալիս՝ որքան էլ օրենք ընդունեն, պատկերը մտահոգիչ է: Մարտի 5-ին Գյումրի քաղաքում արձանագրված ողբերգական դեպքը բաթմաթիվ հարցեր է առաջ քաշում: Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության էր տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։ Պարզվել էր, որ 43-ամյա կնոջը՝ Մարինե Խ.-ին, եւ նրա 13-ամյա դստերը, նախնական վարկածով, խանդի հողի վրա դաժանորեն ծեծի էր ենթարկել Դավիթ Պողոսյանը, որը երեք անգամ ազատազրկման է դատապարտված եղել: Ծեծի հետեւանքով 43-ամյա Մարինեն տեղում մահացել էր, իսկ, ահա, 13-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում եւ ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ: Ասել է թե՝ կենաց պայքար է մղում: Այս իրավիճակին զուգահեռ մտահոգիչ է նաեւ ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը: Մասնավորապես, 2017թ.՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ 2017 թվականի 458-ի դիմաց: 2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ: Ասել է թե՝ ամեն տարի 100 դեպքով ավելացել են ընտանեկան բռնությունները: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք պե՞տք է ընդունվեն այդ օրենքները, այդքան ջանք, էներգիա, գումարներ ծախսվեն, եթե կատարված աշխատանքը արդյունք չունի, եւ իրավիճակը չի փոխվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55