«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց եւ ակտիվ քարոզչություն սկսեն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված: Ըստ մեր տեղեկությունների՝ Երեւանի բնակիչ հանդիսացող բոլոր պատգամավորներին հանձնարարված է շրջել բակերում՝ ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ եւ թռուցիկներ: Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականացնել նաեւ ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու: Այսինքն՝ ըստ էության, իշխանությունները այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության: Մարզերում եւս այս օրերին ակտիվ կլինեն ՔՊ-ականները եւ մարզից ընտրված օրենսդիրները, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ կունենան: Իսկ եկող շաբաթ ակտիվ քարոզչություն կանի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարզերում կշրջի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանրաքվեից 10 օր առաջ իշխանությունները նպատակ ունեն իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել հանրաքվեի աշխատանքների վրա, որպեսզի այսքան քննարկումներից հետո ունենան աննախադեպ արդյունք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44