Համաձայն Endangered Species Research պարբերականում հրապարակված հետազոտության՝ վերջին տասնամյակում Հնդկական օվկիանոսում դելֆինների թիվը կրճատվել է ավելի քան 8 տոկոսով: Շուրջ 4 000 000 այդ կենդանիներից բռնել են թունա ձուկ որսալիս, հաղորդում է Nat-geo-ն: 2006 թվականին շուրջ 100 000 կետաձեւերի, հիմնականում դելֆինների, որսացել են կոմերցիոն ցանցերով: Ընդ որում՝ 20119 թվականի ցուցանիշները կազմում են շուրջ 80 000 կետաձեւ: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները նշում են, որ ձկնորսական ցանցերի օգտագործումն այսօր ամենամեծ վտանգն է ներկայացնում կետաձեւերի համար: Հետազոտողների տվյալներով՝ որսի մեծ մասը կատարվում է Իրանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Պակիստանում, Եմենում, ԱՄԷ-ում եւ Տանզանիայում: Հետազոտությունը ցույց է տվել, որ թունայի յուրաքանչյուր 1 000 տոննայի համար ներկայում որսում են շուրջ 175 կետաձեւ, որոնց մեծ մասը սատկում է: «Դա դաժան մահ է: Դելֆինները խելացի են, սակայն, քանի որ ցանցը շատ բարակ է, դելֆինների սոնարը չի ընկալում այն»,-ասել է Լիզա Մուստիկը: Նրա խոսքով՝ խնդրի լուծումը կարող էր դառնալ ձկնորսական ցանցից հրաժարումն ու անցումը դեպի ավելի կայուն գործիքները թունայի որսի դեպքում: Դելֆիններին փրկելու եւս մեկ տարբերակ կարող էին դառնալ ցանցերում տեղադրված սարքերը, որոնք կնախազգուշացնեին դելֆիններին վտանգի մասին: Սակայն այդպիսի մեթոդները մեծ հաշվով անհասանելի են զարգացող երկրների համար:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44