Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել է Բրյանսկի բնակիչ, 8-ամյա Դավիթ Լոշչակովի հետ, որն ամանորին Կրեմլի գլխավոր տոնածառի տակ նամակ էր թողել՝ ցանկություն հայտնելով հանդիպել Կադիրովի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղարությանը: Փոքրիկը նամակում գրել է, որ Կադիրովին տեսել է ֆիլմում և 3 տարեկանից քաղցկեղով հիվանդ տղային դուր են եկել ֆիլմում հնչած այս խոսքերը. «Ինչպիսի հարված էլ ճակատագիրը մատուցի մարդուն, նա պետք է վեր կենա և շարունակի պայքարել»: Կադիրովը տղային հրավիրել է Գրոզնի: Նրա համար կազմակերպել է զվարճալի ծրագիր: Դավիթը Չեչնիայի ղեկավարին նվիրել է իր ձեռքով պատրաստած խաղալիք: «Մենք լուսանկարվեցինք, խոսեցինք կյանքի մասին: Տղան ինձ համար կարդաց իր գրած բանաստեղծությունները, նվիրեց ինձ իր պատրաստած նվերները»,- հանդիպման մասին պատմել է Կադիրովը և հավելել, որ Դավիթն ուժեղ տղա է, որը պայքարում է չարաբաստիկ հիվանդության դեմ և որ նրա տոկուն հոգին միայն հիացմունքի է արժանի: Կադիրովը հույս է հայտնել, որ տղան կառողջանա: Իմանալով այն մասին, որ Դավիթը ձիերի շատ է սիրում, Չեչնիայի ղեկավարը նրա համար կազմակերպել է ուղևորություն դեպի ձիարշավարան, իսկ Կադիրովի դստեր Firmdaws նորաձևության տունը երեխայի համար խոստացել է պատրաստել բրենդային հագուստի հավաքածու:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26